Ինչպե՞ս են նշանակվում պաշտոններում. Հայոց աշխարհ
“Հայոց աշխարհ”-ը գրում է.
Ամեն անգամ, երբ սկսվում են լուրջ կադրային փոփոխություններ, ինչպես դա տեղի է ունենում մեզանում այսօր, օրակարգային է դառնում այս կամ այն պաշտոնների հավակնորդների պրոֆեսիոնալիզմի խնդիրը։ Դա ընդհանրապես պետության կառավարման կարեւորագույն նախադրյալներից է։
Հաճախ մարդկանց պրոֆեսիոնալիզմ են վերագրում ամենակամայական կերպով։ Ինչպես այն եպիսկոպոսը, որը դիմեց այծյամի ազդրին “Քեզ ծածա՛ն եմ կարգում” խոսքերով, մեզանում հայտարարում են ընտրյալներին. “Կարգում եմ ձեզ օրենսգետներ, կարգում եմ ձեզ պետական այրեր, կարգում եմ ձեզ հասարակական գիտությունների գիտակներ”։
Հաճախ հասարակության համար ավելի կարեւոր են ոչ այնքան մարդու գիտելիքները, որքան նրա բարոյական հատկանիշները։ Համարվում է, թե դա նույնպես յուրօրինակ պրոֆեսիոնալիզմ է. հոգ չէ, ասենք, որ օրենսդիրներն ի վիճակի չեն օրենքներ կազմել, փոխարենը՝ կարգին մարդիկ են։
Ըստ որում մոռացության է տրվում, որ կայարան ղեկավարելը, օրինակ, վստահում են ոչ թե պարզապես կարգին մարդուն, այլ այնպիսի կարգին մարդուն, որը կարող է կառավարել երկաթուղային տրանսպորտը։ Օրենքներ կազմելիս միայն բարի մտադրությունները բավական չեն, պետք է գիտելիքներ ունենալ իրավագիտության, քաղաքագիտության, սոցիոլոգիայի եւ այլ ոլորտներում։
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: