Տիգրան Սարգսյանի համար ուշաթափվել է. Իրատես de facto
“Իրատես de facto”-ն զրուցել է Ազգային ժողովի պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ: Ներկայացնում ենք մեկ հատված.
–Պարոն Այվազյան, ասում էին` “վեշերը” հավաքե՜լ, գնում եք կառավարություն. ջրի նման գնում, ավազի նման դեռ մնում եք պառլամենտում:
-Դրա համար պետք է Վարդան Այվազյանին հարցնեք, թե Վարդան Այվազյանն ի՞նչ է անում, ոչ թե թերթերում գրածը կարդաք:
–Բայց ուզում էիք, չէ՞, գնալ:
-Որտեղի՞ց վերցրիք:
–Դե որ ամեն զինվոր գեներալ պետք է դառնա:
-Իա՜, հիմա, Ձեր կարծիքով, իմ տեղը գեներալի չի՞:
Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալու հանգամանքին:
-Շատ նորմալ, շատ արտակարգ:
–Կբարձրացնի՞նաերկիրըցեխիմիջից:
-Համոզված եմ` այո. ինքը որտեղ որ գնացել է, արել է դա:
–Չէի՛ք սիրում, էլի, ՏիգրանՍարգսյանին:
-Ո՞նց չէի սիրում, մեկ-երկու անգամ ուշաթափվել եմ:
–Բա ո՞վ հետ բերեց: Իսկ Հովիկից չե՞ք ուշաթափվում:
-Չէ՛, Հովիկից չեմ ուշաթափվում: Հովիկ Աբրահամյանը մեր “թըմի” մշտական ներկայացուցիչն է եղել. 15-20 տարի գիտենք Հովիկ Աբրահամյանին:
–Ճի՞շտ են ասում, որ դուք Քոչարյանի կադրն եք:
-Ես ընդհանրապես կադր չեմ, սիրելիս, ես Վարդան Այվազյանն եմ: Եվ իմ “թըմի” ներկայացուցիչներից մեկն եմ:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: