27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Հայրապետյանին ազատ կարձակե՞ն. Հայոց աշխարհ

 Մոսկվայի քաղաքային հիվանդանոցում հայազգի բարերար եւ գործարար Լեւոն Հայրապետյանն անհրաժեշտ բուժզննում անցելուց հետո կրկին տեղափոխվել է կալանավայր:     Ըստ “Հայոց աշխարհ”-ի, Հայրապետյանի վստահված անձ Մացակ Փոլադյանը զրուցել է փաստաբանի հետ եւ տեղեկացել, որ բուժզննումից հետո գործարարն իրեն ավելի լավ է զգում: “Փաստաբանն ինձ ասաց, որ դատական առաջին նիստը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին: Նրա համոզմամբ, սեպտեմբերի […]

Լուծվեց նաեւ այդ հարցը . Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի պաշտոնում նշանակմամբ լուծվում է նաեւ ոստիկանության պետի մեկ այլ տեղակալ՝ Գագիկ Համբարձումյանի հարցը: Վերջինս, բացի ոստիկանության պետի տեղակալ լինելուց, նաեւ քննչական վարչության պետն է, բայց քննչական վարչությունը լրիվությամբ տեղափոխվում է Աղվան Հովսեփյանի ղեկավարած Քննչական պետական կոմիտե, եւ Համբարձումյանը ոստիկանությունում մնում է առանց […]

Լյուքս Ստեփանյանի սպանության գործով մեղադրյալին վիրահատել են. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Նոյեմբերյանի N զորամասում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանին երեկ վիրահատել են: “Այս մասին “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց Դավիթի եղբայրը՝ Վարդան Խաչատրյանը: “Վիրահատությունից հետո կարողացել եմ խոսել հետը, ասաց, որ լավ է զգում իրեն եւ վիրահատությունը նորմալ է անցել: Այսօր արդեն կկարողանանք անձամբ գնալ եւ […]

Զվարճանում են Լաս Վեգասում. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ արդեն երրորդ տարին անընդմեջ Լաս Վեգասի “Տրոպիկանա” խաղատանը կազմակերպվում է “Մաֆիա” խաղի աշխարհի մրցաշար, որին մասնակցում է մոտ 60 ներկայացուցիչ Երեւանից, Մոսկվայից, Կիեւից եւ Լոս Անջելեսից: “Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 30 հազար դոլար: Ուշագրավ է, որ Հայաստանից “Մաֆիայի” մրցաշարին մասնակցել են ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ […]

Նոր պրոռեկտորը դեռեւս աշխատասենյակ չունի. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ օրերս Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահից համալսարանի պրոռեկտոր դարձած Սեւակ Խաչատրյանը դեռեւս աշխատասենյակ չունի: “Արդեն մի քանի օր է, ինչ “Ժողովուրդը” փորձում է “գտնել” Սեւակ Խաչատրյանին` նրան հարցեր ուղղելու համար, սակայն ապարդյուն: Համալսարանի աշխատակիցները հայտնեցին, որ Ս. Խաչատրյանը իր սովորության համաձայն լինում է ուսխորհրդում: Այնտեղից էլ “Ժողովուրդ”-ին ասացին, թե Ս. Խաչատրյանին […]

Անպատիժ մնաց. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ սիրիահայ բժշկին ծեծի ենթարկելու Թալինի քաղաքապետի ազգականների “հերոսությունն” անպատիժ մնաց շնորհիվ մարզպետ Սարգիս Սահակյանի, ով քաղաքապետի հովանավորն է: “Մեր տեղեկություններով, բժիշկ Բողոս Աղոյանին նա իր մոտ է կանչել եւ բացատրական աշխատանքներ տարել, ինչից հետո բժիշկը հետ է վերցրել ոստիկանություն ներկայացրած հաղորդումը: Հիշեցնենք, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոցում աշխատող 41-ամյա սիրիահայ սրտաբան […]

Կադրային փոփոխություններ. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը որոշել է ազատվել նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանից: “”Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ պատճառը նախարարի ու աշխատակազմի ղեկավարի միջև լարված հարաբերություններն են, ավելին՝ վերջինս համարվում է նախկին նախարար Արամ Հարությունյանի կադրը:  Նշենք, որ Փիրումյանն այդ պաշտոնը զբաղեցնում է 2011թ. փետրվարից, իսկ մինչ այդ՝ 2010թ. նոյեմբերից ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել: […]

ՀՅԴ-ն կլքի՞ . Ժամանակ

 “Ժամանակը” գրում է, որ չի բացառվում, որ առաջիկայում ոչ իշխանական ուժերից ՀՅԴ-ն լքի խորհրդարանական քառյակը։ “Ամեն դեպքում, իշխանություններն աշխատում են այդ ուղղությամբ, ու կարծես թե այդ կուսակցությունն ինքն էլ դեմ չէ։ Իսկ քառյակից դուրս գալն այնքան էլ ինքնանպատակ չէ, դա պետք է տեղի ունենա որոշակի փոխհատուցումների դեպքում: Քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները ՀՅԴ-ին կառավարությունում […]

Հայաստանում ամուսնալուծությունների թիվն աճել է 35 տոկոսով. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ամուսնալուծությունների վկայականներ տպագրելու համար լրացուցիչ փող ստանալու ակնկալիքով: “”Վերլուծելով առաջին կիսամյակի արդյունքները, անհրաժեշտություն է առաջացել 2-րդ կիսամյակի համար ավելացնել ամուսնության վկայականների քանակը”,- նշված է Արդարադատության նախարարության՝ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներկայացված որոշման նախագծում: Նախարարությունը ամուսնալածության վկայականներ տպագրելու համար կառավարությունից խնդրել է 1.1 մլն […]

ԱՎԾ-ն որոշել է կոծկել օտարերկրյա ներդրումների շեշտակի նվազումը. Ժողովուրդ

 “Ժողովուրդ”-ը գրում է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը։ “Սակայն հետաքրքիր է, որ տարվա ներդրումների մասին տվյալներն ԱՎԾ-ն ներկայացրել է նոր մեթեդոլոգիայով, ինչը հնարավորություն չի տալիս այն համեմատել նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրականացված ներդրումների չափերի հետ։ Ասել է թե՝ իշխանությունները որոշել են կոծկել օտարերկրյա ներդրումների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված