15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Լուծվեց նաեւ այդ հարցը . Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի պաշտոնում նշանակմամբ լուծվում է նաեւ ոստիկանության պետի մեկ այլ տեղակալ՝ Գագիկ Համբարձումյանի հարցը:

Վերջինս, բացի ոստիկանության պետի տեղակալ լինելուց, նաեւ քննչական վարչության պետն է, բայց քննչական վարչությունը լրիվությամբ տեղափոխվում է Աղվան Հովսեփյանի ղեկավարած Քննչական պետական կոմիտե, եւ Համբարձումյանը ոստիկանությունում մնում է առանց ոլորտի:

Ասում են, որ ոչ Հովսեփյանն է ուզում, որ Համբարձումյանը դառնա իր տեղակալ, ոչ էլ Համբարձումյանն է ուզում հեռանալ ոստիկանությունից: Չի բացառվում, ուրեմն, որ Օսիկյանի տեղը ոստիկանության պետի նոր տեղակալ չնշանակվի, եւ Համբարձումյանը ստանձնի նրա գործառույթները:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ