14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Անպատիժ մնաց. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ սիրիահայ բժշկին ծեծի ենթարկելու Թալինի քաղաքապետի ազգականների “հերոսությունն” անպատիժ մնաց շնորհիվ մարզպետ Սարգիս Սահակյանի, ով քաղաքապետի հովանավորն է:

“Մեր տեղեկություններով, բժիշկ Բողոս Աղոյանին նա իր մոտ է կանչել եւ բացատրական աշխատանքներ տարել, ինչից հետո բժիշկը հետ է վերցրել ոստիկանություն ներկայացրած հաղորդումը:

Հիշեցնենք, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոցում աշխատող 41-ամյա սիրիահայ սրտաբան Բողոս Աղոյանին օգոստոսի 20-ին հիվանդանոցի բակում ծեծի էին ենթարկել Թալինի քաղաքապետի բարեկամները: Վիճաբանությունը, որը վերածվել էր ծեծկռտուքի, մեքենայի կայանման պատճառով էր”,–գրում է թերթը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ