06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՎԾ-ն որոշել է կոծկել օտարերկրյա ներդրումների շեշտակի նվազումը. Ժողովուրդ

 “Ժողովուրդ”-ը գրում է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը։

“Սակայն հետաքրքիր է, որ տարվա ներդրումների մասին տվյալներն ԱՎԾ-ն ներկայացրել է նոր մեթեդոլոգիայով, ինչը հնարավորություն չի տալիս այն համեմատել նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրականացված ներդրումների չափերի հետ։ Ասել է թե՝ իշխանությունները որոշել են կոծկել օտարերկրյա ներդրումների ծավալների շեշտակի նվազումը։ Բայց երբ “Ժողովուրդ”-ը համեմատեց Տիգրան Սարգսյանի կառավարության վերջին եւ Հովիկ Աբրահամյանի կառավարության առաջին եռամսյակների տվյալները՝ հունվար-մարտ եւ ապրիլ-հունիս կտրվածքով, արձանագրվեց, որ այս տարվա առաջին կիսամյակում ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 249 մլրդ 963 մլն դրամ։ Իսկ առաջին եռամսյակում այդ թիվը 201 մլրդ 892,6 մլն դրամ էր։ Ասել է թե՝ երկրորդ եռամսյակում իրականացվել է ընդամենը 48 մլրդ դրամի ներդրում”, – գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ