26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Մանախը հացադուլ է հայտարարել. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Այսօր երրորդ օրն է հացադուլի մեջ է Արթիկ ՔԿՀ դատապարտյալ Արթուր Այվազյանը (Մանախը): Նրա հարազատները ՛՛Ժամանակին՛՛ երեկ հայտնեցին, որ հացադուլի պատճառը Արթուր Այվազյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումի մերժումն է: Դատապարտյալը պնդում է, որ ինքը հացադուլը կշարունակի այնքան, մինչև կբավարարվի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իր դիմումը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

Կատաղի պայքար՝ փոխվարչապետի պաշտոնի համար.Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է. Արմեն Գևորգյանի հրաժարականի մասին լուրերի ֆոնին կառավարության ներսում կատաղի պայքար է ընթանում փոխվարչապետի պաշտոնի համար:Այս պահին հիմնական հավակնորդը , ասում են, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է: Ասում են՝ Բեգլարյանը կարծում է, որ սա կլինի շատ թե քիչ արժանի փոխհատուցում՝ իրեն Երևանի քաղաքապետի պաշտոնից հեռացնելու համար: Այսուհանդերձ՝փոխվարչապետի պաշտոնն ստանձնելու հավակնություններ ունի նաև ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։ Նրա թեկնածությանը, սակայն, դեմ է ՀովիկԱբրահամյանը, որովհետև կարծում է, որ ֆինանսների նախարարն առանց այն էլ սուպերկառույցի գլխին է կանգնած,  իսկ դառնալով փոխվարչապետ՝ կդառնա վարչապետին հավասար ազդեցություն ունեցող։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ճաք են տալիս. Ժողովուրդ

‘’Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. Հետզհետե ավելի տեսանելի է դառնում, որ ոչ իշխանական եռյակի ուժերի միջև ոչ սիմետրիկ փոխհարաբերություններ են: Ու թեև իշխանափոխության պահանջի հնչեցման առումով ՀԱԿ-ի ու ՛՛Ժառանգության՛՛ տեսակետներն առավել համահունչ են թվում, այդ երկու ուժերի փոխհարաբերություններն այնքան էլ անամպ չեն: Դեռ հանրահավաքի օրը Ռուսաստանի դեմ չխոսելու ՛՛սուրբ սկզբունքը՛՛ խախտած Րաֆֆի Հովհաննիսյանն արժանացավ Տեր-Պետրոսյանի հրապարակային պարսավանքին, իսկ նրա դիրքորոշումն էլ որակվեց որպես ՛՛անպատասխանատու՛՛ մարդու ՛՛զավեշտի վերածվող ջղաձգում՛՛:  Ու որքան էլ Հովհաննիսյանը հայտարարի, թե ինքը չի վիրավորվել Տեր-Պետրոսյանի այս որակումներից, ակնհայտ է, որ դրանից ՀԱԿ-ի և ՛՛Ժառանգության՛՛ հարաբերությունները, մեղմ ասած, չեն ջերմացել:  Եթե չասենք, որ դրանք հետզհետե խորացող ճաքեր են  տալիս, որոնք դրսևորվում են Հովհաննիսյանի` միասնական  օրակարգ չունենալու փաստը բացահայտող հարցազրույցով, ապա` կարկառուն ժառանգական Զարուհի Փոստանջյանի` ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի գործունեությանն ուղղված  ջախջախիչ քննադատությամբ:  Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Զինվորը դատվում է քնած զինվորի նկատմամբ սեքսուալ գործողության համար. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ ավարտվել է ժամկետային զինծառայող Ա. Ա.-ի գործի դատական քննությունը: 20-ամյա գնդացրորդ, շարքային Ա. Ա.-ն, ըստ դատական ակտի, 2014 թվականի ապրիլի11-ին, գտնվելով ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչում,՛՛քուն՛՛ հրամանից հետո, օգտվելով նույն ընդունիչ-բաշխիչում գտնվող շարքային Մ. Գ.-ի ՛՛հոգեպես անօգնական վիճակից, այն է՝ իր կողքի մահճակալին քնած լինելու […]

Ինչո՞ւ են կռվում նախարարությունները. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է.  Հայաստանի հանրապետության ֆինանսների և մշակույթի նախարարությունների միջև հակամարտություն է հասունացել: ՀՀ ֆինանսների նախարարությունը հրաժարվում է գումարներ տրամադրել, ինչի հետևանքով ՛՛Հուշարձանների վերականգման կենտրոն՛՛ ՓԲԸ-ն, որը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ, 2014թ.-ի մայիսին քաղաքացիական հայցով դիմել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Մանրամասները՝ թերթի […]

Գագիկ Հարությունյանը կհեռանա՞. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է. ՛՛ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը 2018թ.-ին պետք է հեռանա Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, որովհետեւ լրանում է նրա 70-ամյակը եւ օրենքով նա այլեւս չի կարող պաշտոնավարել տարիքի բերումով:   Հարությունյանը, ինչպես գիտեք, սահմանադրական փոփոխություններ իրականացնող մասնագիտական հանձնաժողովի նախագահն է եւ, մեր տեղեկություններով, սահմանադրական փոփոխություններով չափազանց շահագրգիռ է: Նա հույս ունի, որ խորհրդարանական […]

Եռյակը քառյակ չդարձավ.Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է. ԲՀԿ խմբակցությունում այսօր տեղի է ունենալու եռյակի հերթական հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն հոկտեմբերի 24-ին տեղի ունենալիք հանրահավաքի տեխնիկական հարցերը:  Մեր տեղեկություններով, Լևոն Տեր-Պետրոսյանի ջանքերը՝ վերականգնել ՛՛հրաշալի քառյակը՛՛, հաջողությամբ չեն պսակվել, և մյուս ուժերի դիմադրության պատճառով առաջիկա հանրահավաքը ևս ազդարարվել է որպես եռյակի հանրահավաք:  ՛՛Սա եռյակի ֆորմատն է, ես չգիտեմ՝ եթե ՀԺԿ-ն նման ցանկություն […]

Վարչապետի՝ Իրան այցելության օրակարգային խնդիրը. Չորրորդ իշխանություն

՛՛Չորրորդ իշխանություն՛՛ թերթը գրում է. Չնայած կառավարության պաշտոնական կայքից հեռացվել է ՛՛Վարչապետի հանդիպումների գրաֆիկ՛՛ բաժինը, այդուհանդերձ, ՛՛ՉԻ՛՛ տեղեկություններով՝ մոտ օրերս նախատեսվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցն Իրանի Իսլամական հանրապետություն:  Այդ հանդիպումը խոստանում է հետաքրքիր լինել՝ հատկապես Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու համատեքստում:  Այս առումով ուշարժան է այն հանգամանքը, որ վարչապետի այցը ռազմավարական նշանակություն ունեցող երկիր լինելու է […]

Ինչ պաշտոններ է ուզում ՛՛Դաշնակցությունը՛՛. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է. ՛՛Դաշնակցություն կուսակցությունն ակնհայտորեն փնտրտուքների մեջ է: Իր տեղը չգտնելով ոչ իշխանական քառյակում՝ փորձում է այժմ էլ իշխանության հետ համագործակցության եզրեր գտնել: Եվ որքան էլ այդ կուսակցության անդամները փորձեն հերքել, թե Հանրապետական կուսակցության հետ չեն ցանկանում կոալիցիա կազմել և պաշտոններ ստանալ, այնուամենայնիվ՝ իշխանությունների հետ նման քննարկումներ ընթանում են: Դա են վկայում թե՛ քաղաքական […]

Ինչքա՞ն գումար է ծախսվել Էրեբունի-Երևանի տոնակատարությունների համար. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է. ՛՛Ժողովուրդը՛՛ փորձեց Երևանի քաղաքապետարանից պարզել, թե որքան գումար է ծախսվել այս տարվա Էրեբունի-Երևան միջոցառումները կազմակերպելու համար, սակայն ապարդյուն: Ավելին՝ հայտնի է նաև, որ նման միջոցառումների ժամանակ ծախսի մի մասը իրականացվում է խոշոր ընկերությունների նվիրաբերած գումարներով: Նվիրաբերված գումարների չափը ևս գաղտնի է պահվում՝ պատճառաբանությամբ, թե իբր բարերարները չեն ցանկանում, որ այդ տվյալը հրապարակվի: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի