Զինվորը դատվում է քնած զինվորի նկատմամբ սեքսուալ գործողության համար. Ժամանակ
՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է.
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ ավարտվել է ժամկետային զինծառայող Ա. Ա.-ի գործի դատական քննությունը:
20-ամյա գնդացրորդ, շարքային Ա. Ա.-ն, ըստ դատական ակտի, 2014 թվականի ապրիլի11-ին, գտնվելով ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչում,՛՛քուն՛՛ հրամանից հետո, օգտվելով նույն ընդունիչ-բաշխիչում գտնվող շարքային Մ. Գ.-ի ՛՛հոգեպես անօգնական վիճակից, այն է՝ իր կողքի մահճակալին քնած լինելու հանգամանքից, իր սեռական կրքերին հագուրդ տալու նպատակով կատարել է սեքսուալ գործողություններ՝ ձեռքով շոշափել է Մ. Գ.-ի անդամը՛՛:
Նույն բանը նույն զինվորի նկատմամբ Ա. Ա.-ն կրկնել է նաև հաջորդ գիշեր՝ ապրիլի 12-ին:
Այդքանով ավարտվել են Ա. Ա.-ի գիշերային ոտնձգությունները: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագով:
Ապրիլի 29-ից Ա. Ա.-ն առնվել է կալանքի տակ:
Ա. Ա.-ն ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչում էր գտնվում, որովհետև դեռ ապրիլի 9-ին նույն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ դատավճիռ էր կայացրել: Այսինքն, գիշերային ՛՛արկածախնդրությունները՛՛ կատարել էր արդեն դատապարտված Ա. Ա.-ն:
Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել ու միջնորդել գործը քննել արագացված կարգով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: