14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչ պաշտոններ է ուզում ՛՛Դաշնակցությունը՛՛. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է. ՛՛Դաշնակցություն կուսակցությունն ակնհայտորեն փնտրտուքների մեջ է: Իր տեղը չգտնելով ոչ իշխանական քառյակում՝ փորձում է այժմ էլ իշխանության հետ համագործակցության եզրեր գտնել: Եվ որքան էլ այդ կուսակցության անդամները փորձեն հերքել, թե Հանրապետական կուսակցության հետ չեն ցանկանում կոալիցիա կազմել և պաշտոններ ստանալ, այնուամենայնիվ՝ իշխանությունների հետ նման քննարկումներ ընթանում են: Դա են վկայում թե՛ քաղաքական կուլիսներում ծավալվող խոսակցությունները, թե՛ իշխանությունների նկատմամբ ՀՅԴ-ի մեղմ, գրեթե ոչ քննադատական պահվածքը:

Արդեն իսկ մամուլում հրապարակումներ են շրջանառվում, թե Սյունիքում Սուրիկ Խաչատրյանի մարզպետ նշանակվելու պատճառով հրաժարականի դիմում է ներկայացրել փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ում փոխարեն ցանկանում է նշանակվել ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը:՛՛Ժամանակ՛՛-ի տեղեկություններով, սակայն, իրականությունը փոքր-ինչ այլ է. Արմեն Գևորգյանը ոչ թե Սուրիկ Խաչատրյանի նշանակման պատճառով է հրաժարական տալու, այլ միգուցե դա նրան առաջադրվել է: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ համագործակցելու համար փոխվարչապետի պաշտոնն է ուզում, և դա ուզում է Դ. Լոքյանի համար:

ՀՅԴ-ն ուզում է ևս երեք՝ մշակույթի, կրթության և գիտության ու աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունները:

 

Այնպես որ՝ չի բացառվում, որ առաջիկայում ՀՅԴ-ն խորացնի հարաբերությունները ՀՀԿ-ի հետ և որոշ պաշտոններ ստանա՛՛:

 Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ