14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ճաք են տալիս. Ժողովուրդ

‘’Ժողովուրդ՛՛ թերթը գրում է.

Հետզհետե ավելի տեսանելի է դառնում, որ ոչ իշխանական եռյակի ուժերի միջև ոչ սիմետրիկ փոխհարաբերություններ են: Ու թեև իշխանափոխության պահանջի հնչեցման առումով ՀԱԿ-ի ու ՛՛Ժառանգության՛՛ տեսակետներն առավել համահունչ են թվում, այդ երկու ուժերի փոխհարաբերություններն այնքան էլ անամպ չեն:

Դեռ հանրահավաքի օրը Ռուսաստանի դեմ չխոսելու ՛՛սուրբ սկզբունքը՛՛ խախտած Րաֆֆի Հովհաննիսյանն արժանացավ Տեր-Պետրոսյանի հրապարակային պարսավանքին, իսկ նրա դիրքորոշումն էլ որակվեց որպես ՛՛անպատասխանատու՛՛ մարդու ՛՛զավեշտի վերածվող ջղաձգում՛՛: 

Ու որքան էլ Հովհաննիսյանը հայտարարի, թե ինքը չի վիրավորվել Տեր-Պետրոսյանի այս որակումներից, ակնհայտ է, որ դրանից ՀԱԿ-ի և ՛՛Ժառանգության՛՛ հարաբերությունները, մեղմ ասած, չեն ջերմացել: 

Եթե չասենք, որ դրանք հետզհետե խորացող ճաքեր են  տալիս, որոնք դրսևորվում են Հովհաննիսյանի` միասնական  օրակարգ չունենալու փաստը բացահայտող հարցազրույցով, ապա` կարկառուն ժառանգական Զարուհի Փոստանջյանի` ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի գործունեությանն ուղղված  ջախջախիչ քննադատությամբ:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ