06 Հուլիսի, Երկուշաբթի, 2020
KFC

ՄԱՄՈՒԼ

Ստացել է Ռոբերտ Քոչարյանից. Առավոտ

image_15044

Թերթը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից հետաքրքրվել է` ինչ է մտածում ՀՀ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Հարություն Կարապետյանի ` ՀՀ նախագահի մրցանակի դափնեկրի կոչումից հրաժարվելու վերաբերյալ: “Եթե Կարապետ Հարությունյանը իսկական գիտնական է եւ այդ մրցանակը ստացել է իսկական գիտական ջանքեր թափելու արդյունքում ստացված աշխատանքների համար, ես չեմ տեսնում պատճառը, որ […]

Նիկոլի պայմանագիրը. Հայկական ժամանակ

image_15042

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  ներկայացրել է խոստացված նախագիծը, որ կոչվում է “Քաղաքացիական պայմանագիր”:  “Սա մի փաստաթուղթ է, որտեղ ներկայացրել եմ հանուն Ազատ և Երջանիկ Հայաստանի մղվող պայքարի, դրա խնդիրների, նպատակների և միջոցների մասին պատկերացումներ, կամ` ավելի ճիշտ, ուրվագծել պատկերացումների շրջանակ, բազմաթիվ դետալների ձևակերպումը թողնելով ընթացիկ, աշխատանքային ապագային: Այսօրվա խնդիրն, ինչ խոսք, փաստաթղթի նախագիծը հանրությանը ներկայացնելն […]

“Ազատիչը ինձ դրեց ավտոն` տարավ. սաղ մանթո էին …” . Հրապարակ

image_15040

“Նախընտրական այս փուլում ամենազբաղված մարդը ՀՀԿ-ի /նախկինում` ՀՀՇ-ի/ Գեւորիկն է. քարոզարշավի այս թեժ փուլում նա ժամանակ չունի քիթ սրբելու, մինչդեռ անցյալում հաճույքով լրագրողների հետ շփվում էր”,-գրում է թերթը` ներկայացնելով վերջինիս հետ “ճեպազրույցը”: Հարցին` ՀՀՇ-ի ժամանա՞կ էր լավ, թե՞ հիմա, Գեւորիկն ահավոր պաթետիզմով պատասխանեց. “Այս իշխանությունն ավելի լավն է, քան նախկինը”: “Սակայն Վանիկ Սմբատիչին ոչ ոք […]

Դեմիրճյանը վերադարձավ, բայց հանգստանում է. 168 ժամ

image_15038

“168 ժամ”-ի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն երեկ առավոտյան վերադարձել է Հայաստան: “Այս մասին մեր թղթակցին փոխանցել է կուսակցության վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Նրա խոսքով՝ Ստեփան Դեմիրճյանի առողջական վիճակը լավ է եւ հետվիրահատական որեւէ բարդություն չի առաջացել: Հարցին, թե ՀԺԿ նախագահն առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ ե՞րբ կհայտնի իր դիրքորոշումը, Գրիգոր Հարությունյանը պատասխանեց, որ առայժմ այդ մասին […]

Կարամելի Հարութի վարորդները բողոքում են. Հայկական ժամանակ

image_15037

Պատգամավոր Հարություն Ղարագյոգյանի անվան հետ կապվող Երևանի թիվ 33 ավտոբուսային երթուղու վարորդները երեկ նախապատրաստվում էին գործադուլի: “Հայկական ժամանակ” թղթակցին նրանք ասել էին, որ այսօր հրաժարվելու են երթուղի դուրս գալ: Վարորդները, այսպիսով, իրենց անհնազանդությունն էին հայտնում ղեկավարության կողմից “օրվա պլանը” 3000 դրամով ավելացնելու որոշմանը: Օրվա վերջում, սակայն, թերթը տեղեկացել է, որ գործադուլը չի կայանա, քանի որ […]

Նրանցով լրջորեն կզբաղվի. Ժողովուրդ

image_15039

Թերթի տեղեկություններով` կոնդեցիները ՀՀ նախագահի նստավայրի մոտ օրերս հանդիպել են Սերժ Սարգսյանին: “Կանգնած սպասում էինք: Նա հանգիստ մոտեցավ մեզ ու անմիջապես ասաց, թե ինչու եք ձեզ նեղություն տվել ու այս ցրտին, քամուն եկել, կանգնել, ինձ եք սպասում: Չէ որ ես խոստացել եմ, որ ձեզ համար ամեն ինչ անելու եմ, որ դուք ձեր տները ունենաք: Մենք […]

Հայ պաշտոնյաներ, որոնց մուտքն ԱՄՆ արգելված է. Ժամանակ

image_15041

2008թ. մարտի 1-ից հետո ԱՄՆ-ն շարունակում է պահպանել ԱՄՆ մուտք գործելու արգելքը ՀՀ մի շարք պաշտոնյաների համար։ Թերթի տեղեկություններով, ԱՄՆ մուտք գործելու արգելքի տակ են շարունակում մնալ Սամվել Ալեքսանյանը, Մհեր Սեդրակյանը, Ռուբեն Հայրապետյանը, Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով) եւ այլք։ Մինչեւ վերջերս ԱՄՆ մուտքի թույլտվություն չէր կարողանում ձեռք բերել ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, […]

Ո՞ւմ կտեսնի ԲՀԿ-ն երազում. Ժողովուրդ

image_15036

ԲՀԿ-ն գտել է այս օրերի իր զբաղմունքը. նրանք ակտիվորեն պատրաստվում են Սուրբ Սարգսի տոնին` աղի բլիթներ պատրաստելով ու փաթեթավորելով: Այս մասին գրում է “Ժողովուրդ”-ը: Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Վահե Էնֆիաջյանը երեկ “Ֆեյսբուք”-ի իր էջում հրապարակել է այդ կարեւոր քաղաքական միջոցառման նախապատրաստական աշխատանքների լուսանկարները: Փաստորեն, մի կողմից ԲՀԿ-ն Սուրբ Սարգսի տոնին է […]

Կան ինքնաբացարկներ. Ազգ

image_15035

Երեկ Երուսաղեմում մեկնարկեց Հայոց պատրիարքի ընտրության առաջին փուլը: Պատրիարքի ընտրությանը մասնակցում են միայն Սբ Հակոբյանց միաբաններըՙ 37 հոգի: Համաձայն կարգի, միաբանները կներկայացնեն թեկնածուների հնգանուն ցանկ, առավելագույն ձայներ ստացած միաբանները կմասնակցեն ընտրությունների հաջորդ փուլին, որը կկայանա այսօր: Այս մասին տեղեկացնում է “Ազգ”-ը: Ինչպես Երուսաղեմից թերթին հաղորդեց Ստամբուլում հրատարակվող “Ժամանակ” թերթի թղթակից Սեւան Տեյիրմենճյանը , ժողովը սկսվել է Երուսաղեմի հայոց […]

Նժդեհից հետո` “Անահիտը”. Ժամանակ

image_14973

“Դուք լավ գիտեք, որ Սյունիքի մարզի գլխավոր հերոսներից մեկը Գարեգին Նժդեհն է, հիմա ինչ կապ ունի` 7 մլն դոլար է, թե 17 մլն է: Անկախ` վատ է նկարել, լավ է նկարել` փորձ է արել ինչ-որ բան նկարել թե պետական, թե սեփական միջոցներով”,-Գարեգին Նխդեհի մասին ֆիլմի ֆինանսավորման առթիվ թերթին ասել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի