27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

ԲՀԿ-ի իշխանություն ասվածը ես չեմ ճանաչել. Պալաչը՝ քաղաքապե՞տ. Ժամանակ

Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի՝ Կոտայքի մարզպետ նշանակվելուց հետո սահմանված ժամկետներում պետք է կազմակերպվի Աբովյանի քաղաքապետի ընտրությունը: Եվ եթե նախորդ տարիներին այս քաղաքում ընտրությունները նախապես կանխորոշված էին, քանի որ մարզը և հատկապես Աբովյան քաղաքը ԲՀԿ-ականացված էին, ապա այս դեպքում արդեն որոշակի ինտրիգ կա: ՀՀԿ-ն կփորձի վերջապես Աբովյանն իրենով անել՝ առաջադրելով իր թեկնածուին: Շատ հավանական է, որ […]

Տղամարդու հորմոններով հավեր. Ժամանակ

Թեեւ անցած տարի համապատասխան ծառայության կողմից իրականացված փորձաքննությունները փաստեցին, որ Բրազիլիայից ներկրված հավերի մի քանի տեսակներ իրենց մեջ առողջության համար վտանգավոր բաղադրիչներ են պարունակում, մասնավորապես այդ հավերը հարստացված էին տղամարդկանց հորմոններով եւ ձեւականորեն որոշակի խմբաքաբակ հավաքվեց շուկայից, սակայն այսօր էլ մի շարք խանութներում դրանք վաճառվում են:  Թերթը նշում է, որ այս հավերը ոչ միանգամից, բայց […]

Վերահաս պայթյունի նախազգուշացում. Առավոտ

Հայաստան եկոց ֆինանսական հոսքերը շարունակում են նվազել: Այս տարվա փետրվարի տրասնֆերտների զուտ ներհոսքը, այսինքն՝ Հայաստան եկած եւ գնացած գումարների դրական տարբերությունը կազմել է 27,5 մլն. դոլար: Սակայն ամենաուշագրավն այն է, որ տրանսֆերտի ընդհանուր ծավալների անկման պայմաններում Հայաստանից գումարների ոչ առեւտրային արտահոսքի չափերը շարումակում են պահպանվել: Ավելին, կոնկրետ Ռուսաստանի դեպքում ոչ առեւտրային գումարների փոխանցման գումարների ծավալները […]

Այս ամենը չի կարելի հանդուրժել. Հայոց աշխարհ

«Այդ գործողությունները միանշանակ ուղղված են մեր պետության դեմ, ավելի կոնկրետ՝ ջուր են լցնում մեր թշնամիների ջրաղացին, եւ սա ոչ միայն իմ կարծիքն է, այլեւ շատ քաղաքական գործիչների ու քաղաքագետների։ Գուցե անգիտակցաբար են դա անում՝ չհասկանալով, թե իրականում ում են ծառայում՝ ապրիլի 24-ին ընդառաջ փորձելով ապակայունացնել երկրի իրավիճակը, իսկ «տերերի» ցանկությունը մեկն է՝ միջադեպեր սադրել Հայաստանում, […]

Քոչարյանի տղեն է ցանել. Ժամանակ

«Ժամանակը» գրում է.  «Գյուղացուն ոչինչ չեն տալիս: Ամեն տեղ խոշորներն են: Գյուղատնտեսության մեջ էլ հենա, Քոչարյանի տղեն է ցանել բոլոկի, բողկ, հողերն առել, ջերմոցներ ա սարքել: Շատ էժանով բոլոկի է տալիս: Էլ գյուղացին չի կարողանում իր ցանածն իրացնել»,-թերթի հետ զրույցում դժգոհել են Արարատի մարզի Բուրաստան, Շահումյան գյուղերի բնակիչներ:  Մանրամասներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

Մեկընդմիշտ փակված է. Ժամանակ

«Ժամանակ»-ը նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի հիմնած քաղաքացիական շտաբի մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանից հետաքրքրվել է, թե ով է ֆինանսավորելու առաջիկայում շտաբի հիմքի վրա ձեւավորվելիք իրենց կուսակցությունը՝ հնարավոր է Գագիկ Ծառուկյանը: «Մեկընդմիշտ այդ թեման փակելու համար հերքում եմ դա: Իհարկե, նման բան չկա: Եւ այդ հարցը հոգնեցուցիչ է դարձել բոլորիս համար»,-պատասխանել է Վարդան Քոչարյանը:  Այլ հետաքրքիր հրապարակումներին […]

Երեխային բռնաբարել են եւ նետել հորը, որտեղ նա մահացել է. Հրապարակ

Մարդու իրավունքների Եցրոպական դատարանը միաժամանակ 3 վճիռ է կայացրել ընդդեմ մեր երկրի: Երրորդ վճիռը, որով ՄԻԵԴ-ը ահռելի գումարի 62 հազար եվրոյի փոխհատուցում է սահմանել տուժողների համար, վերաբերվում էր 2004թ. -ին տեղի ունեցած մի զարհուրելի դեպքի, որի մասին գրեթե չի գրվել: Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում սպանվել էր դեռահաս մի աղջնակ: Նրա մարմինը հայտնաբերել էին գյուղի մերձակա […]

«Ջուս»-ը՝ պատգամավորներին. Ժողովուրդ

«Մահացել է Նազենի Հովհաննիսյանը», «ավտովթարի է ենթարկվել Ջուսը». վերջին շրջանում համացանցում կարելի է հանդիպել նման շոկային վերնագրերով հրապարակումների ինչ-որ անհայտ դոմեններով կայքերում՝ տարածված անհայտ պրոֆիլներից: Կեղծ տեղեկատվության տարածողները, որոնց թիրախում հայտնի անձինք են, անշուշը դիտումներ ապահովելու նպատակ ունեն: Զարմանալի չէ, որ այս հանգամանքը առաջ բերեց մի շարք հանրային դեմքերի վրդովմունքը եւ ոմանք սոցցանցերի իրենց էջերում […]

Համատարած պաշտոնանկություններ. Ժողովուրդ

«Ժողովրդի» տեղեկություններով Գյումրիում ընտանիքի 7 անդամների Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանության գործի քննության արդյունքների հիման վրա օրերս պաշտոնանկ է արվել ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Վ. Վ. Բիրյուկովը: Մինչ այս ժողովուրդ արդեն տեղեկացրել է, որ Ավտիսյանների ընտանիքի անդամների սպանության գործի քննության արդյունքում իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել են Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի […]

Պաշտոնանկ կարվի. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակը» գրում է.  ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի պաշտոնանկության մասին կառավարության որոշման նախագիծը: Ըստ այդմ՝ Հարությունյանը ազատվում է պաշտոնից «այլ աշխատանքի» անցնելու կապակցությամբ: Թերթի տեղեկություններով Հարությունյանը նշանակվելու է Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահի պաշտոնում, որը թափուր է անցած տարվա նոյեմբերից:  Այլ հետաքրքիր հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված