21 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Համատարած պաշտոնանկություններ. Ժողովուրդ

«Ժողովրդի» տեղեկություններով Գյումրիում ընտանիքի 7 անդամների Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանության գործի քննության արդյունքների հիման վրա օրերս պաշտոնանկ է արվել ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Վ. Վ. Բիրյուկովը:

Մինչ այս ժողովուրդ արդեն տեղեկացրել է, որ Ավտիսյանների ընտանիքի անդամների սպանության գործի քննության արդյունքում իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել են Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի հետ առնչություն ունեցող պաշտոնյաներ: 

Թերթը նկատում է, որ Գյումրիում գտնվող ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի մեծ մասը այս ընթացքում հարցաքննվել է, սակայն հիմնական հարցի պատասխանը դեռ չի տրվել: Մասնավորապես ինչպես է կարողացել Վալերի Պերմյակովն իրեն ամրակցված զենքով զորամասից աննկատ հեռանալ եւ ինչու պետք է սպաներ ընտանիքի 7 անդամներին: 

Այլ հետաքրքիր հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ