26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եկել է Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը. Inderpendent

Անգլիական անվանի «Inderpendent» թերթի Միջին Արևելքի թղթակից Ռոբերտ Ֆիսկը իր վերջին հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի փոխանցմամբ՝ «Եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը» վերնագրով իր հոդվածում Ֆիսկը, մասնավորապես, անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ ժամանակակից  ցեղասպանությունների վերաբերյալ հայտարարությանը: Նշենք, որ Քերին, խոսելով «Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական խմբավորման […]

Գալիք մեկուկես-երկու տարիները խիստ կարևոր են լինելու

Նախագահ Սերժ Սարգսյանը Մարտի 29-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում այցելել է «Մոդեռնա թերափեութիքս» բիոտեխնոլոգիական ընկերություն: Այն հիմնվել է 2011 թվականին և զբաղվում նոր սերնդի դեղամիջոցների մշակմամբ: Ընկերության հիմնադիրներից է ամերիկահայ Նուբար Աֆեյանը, ով նաև տնօրենների խորհրդի նախագահն է: «Մոդեռնա թերափեութիքս»-ի հետազոտական թիմում այսօր ներգրավված է երեք հարյուրից ավելի աշխատակից: Ընկերությունը հետազոտական կենտրոններ ունի ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի […]

Նորանշանակ մարզպետը որոշել է՝ «աչյոտ տալու չունի». Իրավունք

Չնայած Շիրակի մարզի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը նշանակման առաջին իսկ օրը հայտարարել է, որ կադրային ջարդ չի անելու, բայց արդեն հասցրել է ազատվել նախկին մարզպետի երկու օգնականներից եւ նրանց տեղը նշանակել իր կուսակցական ընկերների որդիներին: Թե ինչով է պայմանավորված, որ, փաստորեն, մարզպետի խոսքն ու գործը միմյանց չեն համապատասխանում, փորձեցինք պարզել անձամբ ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանից, […]

Սերժ Սարգսյանի շուքի տակ. Հրապարակ

«Մինչ ՀՀԿ-ն անդուլ որոնումների մեջ է, թե աշնանն ումով է գնալու Գյումրու քաղաքապետի ընտրություններին, որ կարողանա 17-ի ընտրություններից առաջ քչից-շատից դրական դաշտ ունենալ ընդդիմադիր քաղաքում, քաղաքապետ Սամվել Բալասանյանն առիթը բաց չի թողնում ամենուր շշնջալու, որ ՀՀԿ ցուցակը գլխավորելու է ինքը։ Թերահավատներին էլ ի պատասխան հավելում է, որ երկրաշարժի՝ դեկտեմբերի 7-ի նախաշեմին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման […]

Ուզում եմ հայտնել իմ աջակցությունը. Վ. Օսկանյան

ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր հարթակում. «Հիմա, երբ արդեն վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 4+4+4 ձևաչափով բանակցություններ սկսելու վերաբերյալ, ուզում եմ հայտնել իմ աջակցությունը ընդդիմության և քաղաքացիական հասարակության հինգ պահանջներին: Հուսով եմ, որ բանակցությունների արդյունքում այդ կետերը կընդունվեն»:

Ընդամենը րոպե անց… պարտվեցինք

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամեր առաջ ավարտվեց Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը: Մեր հավաքականը 1:3 հաշվով պարտություն կրեց: Հանդիպման 28-րդ րոպեին Վիկտոր Ֆիշերը բացեց խաղի հաշիվը: Ընդամենը 2 րոպե անց հյուրերը խփեցին երկրորդ գնդակը։ Այս անգամ աչքի ընկավ Լուկաս Անդերսոնը: 35-րդ րոպեին Գոռ Մալաքյանը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը: […]

Նազարբաեւը Հայաստանում Ղազախստանի դեսպան է նշանակել

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրամանագիր է ստորագրել Հայաստանում, Բրազիլիայում, Ֆինլանդիայում, Ուզբեկստանում և Տաջիկստանում Ղազախստանի Հանրապետության դեսպաններ նշանակելու վերաբերյալ: inform.kz-ի փոխանցմամբ՝ նախագահի հրամանագրով՝ Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ուրազաև Թիմուր Բիբիթալիևիչը:

««4+4+4»-ը հո սահմանադրական դրույթ չէ՞»

Մարտի 30-ին ժամը 17.30-ին, Ազգային ժողովում կմեկնարկեն նոր Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված «4+4+4» ձևաչափով քննարկումները: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը Henaran.am-ի հետ զրույցում այս առնչությամբ նշեց, թե ցանկացած քննարկում, երկխոսություն դրական է գնատահտում։ ‹‹Չգիտեմ՝ ինչ կլինի․ կյանքը ցույց կտա․․․ Այս ձևաչափը դրական է՝ գործընթացն ավելի դրական կողմը տանելու համար։ Թող խոսեն, քննարկեն․․․ ››։ ԲՀԿ-ական պատգամավորը կարծում է՝ յուրաքանչյուր […]

Վերահսկիչ պալատը հաստատել է տարեկան հաշվետվությունը

  Մարտի 29-ին տեղի է ունեցել ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի նիստ, որը վարել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: Նիստի ընթացքում ՎՊ խորհուրդը քննարկել և միաձայն հաստատել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2015թ. տարեկան հաշվետվությունը:  

Հայաստանի առաջիկա 5-6 տարիների նորմալ զարգացումը կախված է հենց այս բանակցություններից

Իմ խորին համոզմամբ սա լավագույն գործընթացն ու ամենաարդյունավետ ձևաչափն է, որ երբևէ եղել է մեր երկրում որևէ կարևոր օրինագծի ընդունման ժամանակ: Հայաստանի առաջիկա 5-6 տարիների նորմալ զարգացումը կախված է հենց այս բանակցությունների հաջողությունից: Եթե բանակցությունների արդյունքներից գոհ մնան երեք քառյակներն էլ, ապա հաջորդ տարի ընտրություններին հնարավոր է արձանագվի ոչ թե մշտական ու ձևական «մեկ քայլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի