14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ընդամենը րոպե անց… պարտվեցինք

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամեր առաջ ավարտվեց Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը: Մեր հավաքականը 1:3 հաշվով պարտություն կրեց:
Հանդիպման 28-րդ րոպեին Վիկտոր Ֆիշերը բացեց խաղի հաշիվը: Ընդամենը 2 րոպե անց հյուրերը խփեցին երկրորդ գնդակը։ Այս անգամ աչքի ընկավ Լուկաս Անդերսոնը:
35-րդ րոպեին Գոռ Մալաքյանը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը: 91-րդ րոպեն, երբ Կասպեր Յունկերը ձևակերպեց վերջնական հաշիվը:
Այս հաղթանակից հետո Դանիայի հավաքականն ունի 16 միավոր և գլխավորում է 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Հայաստանի հավաքականը մնաց 1 միավորով՝ վերջին տեղում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ