27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եկել է Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը. Inderpendent

Անգլիական անվանի «Inderpendent» թերթի Միջին Արևելքի թղթակից Ռոբերտ Ֆիսկը իր վերջին հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի փոխանցմամբ՝ «Եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը» վերնագրով իր հոդվածում Ֆիսկը, մասնավորապես, անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ ժամանակակից  ցեղասպանությունների վերաբերյալ հայտարարությանը:

Նշենք, որ Քերին, խոսելով «Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական խմբավորման գործունեության մասին, նշել էր, թե ԻՊ-ն  իր վերահսկողության տակ գտնվող տարածքում բնակվող փոքրամասնություններին՝ եզդիներին, քրիստոնյաներին, շիա մահմեդականներին ցեղասպանության է ենթարկում:

«Խնդիրն այն է, որ նման սարսափելի վայրագություններ՝ շատ ավելի սարսափելի ցեղասպանության տեսքով, ուղիղ հարյուր տարի առաջ  այդ նույն հողերում, նույն անապատներում իրականցվում էին հենց թուրքերի կողմից: Իսկ այսօր, փառք Աստծո, Թուրքիան մեր բարեկամն է, ՆԱՏՕ-ի դաշանկիցը և Եվրոպան «մուսուլման գաղթականների շրջափակումից» ազատելու կարևորագույն հենակետ»,- գրում է Ֆիսկը:

Նա հիշեցնում է, որ Ջոն Քերին իր սենատոր եղած ժամանակ, ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը, իսկ ներկայումս ցեղասպանության մասին խոսում է որպես «20-րդ դարի ամենամեծ վայրագություններից մեկի»,  իսկ Հիլարի Քլինթոնը, թեև մինչև պետքարտուղար դառնալը քննադատում  էր Հայոց ցեղասպանությունը, այժմ այն բնութագրում է որպես «պատմական վիճելի թեմա»:

Ֆիսկը հիշեցնում է, որ 100 տարի առաջ 1.5 մլն հայեր ճիշտ նույնպիսի վերաբերմունքի են արժանացել, ինչպիսի վերաբերմունքի որ այսօր արժանանում են շիաները, եզդիներն ու քրիստոնյաները ԻՊ-ի կողմից:

«Այսօր, երբ մեծանում է  1915թ. ցեղասպանությունը ճանաչող Թուրքիայի քաղաքացիների թիվը, շատ ավել մեծ նշանակություն ունի Թուրքիայի  կառավարությանը, թուրքական բանակին և պետական օրգաններին մեղադրանք առաջադրելը»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ