11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

««4+4+4»-ը հո սահմանադրական դրույթ չէ՞»

Մարտի 30-ին ժամը 17.30-ին, Ազգային ժողովում կմեկնարկեն նոր Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված «4+4+4» ձևաչափով քննարկումները: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը Henaran.am-ի հետ զրույցում այս առնչությամբ նշեց, թե ցանկացած քննարկում, երկխոսություն դրական է գնատահտում։

‹‹Չգիտեմ՝ ինչ կլինի․ կյանքը ցույց կտա․․․ Այս ձևաչափը դրական է՝ գործընթացն ավելի դրական կողմը տանելու համար։ Թող խոսեն, քննարկեն․․․ ››։

ԲՀԿ-ական պատգամավորը կարծում է՝ յուրաքանչյուր կողմից չորս ներկայացուցիչ ունենալը քիչ չէ։ Ըստ նրա՝ քննարկման ընթացքի արդյունավետությունը մեծապես կախված է այն  փաստից, թե ընթացքում ինչպիսի  հարցադրումներ պիտի արվեն։

‹‹Էական է այն փաստը, թե այդ քննարկմանը մասնակցողներն ինչ խնդիրներ կդնեն իրենց առաջ և, առհասարակ, ինչ հարցեր կբարձրացնեն։ Իսկ եթե ստացվի այնպես, որ նկատեն՝ չորս հոգին բավարար չէ՝ այդ կողմի կարծիքն արտահայտելու համար, այդ դեպքում,  ասենք՝ 14 կամ 24  հոգի կներկայանա։ Չեմ կարծում, որ դա ինչ-որ խնդիր կարող է առաջացնել։ Պետք է ինչ-որ կետից սկսել, հետագայում դեպքերի ընթացքը ցույց կտա, թե ինչ կլինի։ «4+4+4»-ը հո սահմանադրական դրույթ չէ՞, որ կայուն մնա։ Անհրաժեշտության դեպքում դա կարելի է փոխել», – ասաց Միքայել Մելքումյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ