26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գալուստ Սահակյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն ավանդական բարեկամության բազմադարյա եւ հարուստ պատմություն, որոնք ամուր հիմք են հանդիսանում երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցության […]

Այդ ինչ պոռնկական հարցադրում է հողերի մասով. Ժամանակ

ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995), 1993թ. պաշտպանության նախարարի նախկին պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը Ժամանակ-ի հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը՝ նվիրված Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը: -Պարոն Տեր-Գրիգորյանց, ի՞նչ կարծիք ունեք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին ընդհանուր առմամբ: – Ես լսել եմ Տեր-Պետրոսյանի ելույթը: Նրան շատ լավ ընդունեցին, ծափահարեցին, նա խելոք բաներ էր ասում, իհարկե, բայց նա […]

Դեպրեսիան աճում է. Հրապարակ

Գագիկ Ծառուկյանի քաղա­քականություն վերադառ­նալու հայտարարության ժամկետը թեպետ հետաձգվել է մինչեւ հունվարի կեսերը, այդուհան­դերձ, նրա թիմում աննախադեպ ակտիվություն է, նախընտրական պլատֆորմն են մշակում, ցուցակա­գրում թեկնածուներին, ներքին կա­նոնադրություն գրում: ԲՀԿ-ի ակտի­վը շաբաթը մեկ-երկու անգամ այցե­լում է Առինջ` ցուցումներ ստանալու: Խմբում ներգրավված են Մասիսից պատգամավոր ընտրված Տիգրան Ստեփանյանը, Վահան Կարապետ­յանը, Նաիրա Զոհրաբյանը, Վայոց Ձորի մարզի ԲՀԿ կառույցի պատաս­խանատու […]

Դժվար կլինի. Առավոտ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը քիչ հավանական է համարում, որ պաշտպանության նախկին նախա­րար Սեյրան Օհանյանը քաղաքականություն է մտնում Բաղրամյան 26-ի թելադրանքով: «Մինչ այս ինձ թվացել է, թե պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է: Պարզ­վում է` ոչ: Եթեթե նախարարը պաշտոնաթողությունից հետո է միայն համարում, որ մտնում է ակտիվ քաղաքականություն, ուրեմն մինչ այդ նա այնտեղ անգամ չի Էլ եղել: […]

Պետրոսը ֆռռացրել է. Ժամանակ

Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղոր­դաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանի ազատումը բավական ուշագրավ շերտեր ունի: Պարզվում է, երբ խնդիրը ծագել է, եւ հարց է բարձրացվել, թե ինչու է դերա­սան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանին եթեր հրավիրել: Պետրոս Ղազարյանը հեռուստատեսության լրատվական ծրագրերի տնօրեն Եւ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից անկախ է գործել: Ծառուկյանը միջամտել է խնդրին, Պետրոս Ղազարյանն ասել է, որ […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ տիկին Մոսկալկովայի այցը Հայաստան կնպաստի երկու երկրների մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների միջև փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը, որին է միտված նաև ՌԴ մարդու […]

Մենք ցանկանում ենք, որպեսզի իրանական կապիտալն ավելի տեսանելի լինի Հայաստանում. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանը և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին այսօր Երևանի «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրում ներկա են գտնվել Հայաստան-Իրան գործարար համաժողովի փակման արարողությանը: Համաժողովը կազմակերպվել է ԻԻՀ Նախագահի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից և միտված է նպաստելու հայ-իրանական առևտրատնտեսական կապերի խորացմանը: Հանրապետության Նախագահը համաժողովում հանդես է եկել ելույթով: Ավարտելով պաշտոնական այցը […]

«Չեմ կարող ասել՝ ՀԱԿ-ը նոր խորհրդարանում կլինի՞, թե՞ ոչ»

«Եթե անդրադառնալու լինենք ՀԱԿ-ի շանսերին՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ պետք է նշել՝ այստեղ նախ կարևոր է այն փաստը, թե ՀԱԿ-ն ինչ –որ ուժի կամ ուժերի հետ դաշինք կկազմ՞, թե՞ ոչ», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ ընդգծելով՝ կարևոր է նաև այն փաստը, թե ովքեր ընդգրկված կլինեն ցուցակներում: «Այստեղ պետք է ասել՝ վարկանիշային […]

Պուտինի ամենամյա, մեծ ասուլիսը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական, ամենամյա մեծ ասուլիսը տեղի կունենա ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 23-ին։ Ասուլիսը նախատեսվում էր անցկացնել դեկտեմբերի 22-ին, սակայն հետաձգվել է, քանի որ այդ օրը Պուտինը պետք է մասնակցի Թուրքիայում սպանված ՌԴ-ի դեսպան Անդրեյ Կառլովին հրաժեշտի հետ կապված սգո միջոցառումներին։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Պուտինի  մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այն բանի կապակցությամբ, […]

Սենսացիան ապահովված է (վիդեո)

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ղարաբաղի վերաբերյալ առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին` ասաց, որ նման կերպ ՀԱԿ-ը ցույց տվեց, թե ինչ  սկզբունքներով է գնում դեպի խորհրդարանական ընտրությունները: «Ընտրությունները ցույց կտան, թե որքանով են ընդունելի նրա սկզբունքները հասարակության կողմից: Եթե նպատակը սենսացիոն գաղափարների հիման վրա քարոզչությունը կառուցելն էր, ապա սենսացիան ապահովված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի