02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկրի ղեկավարը չի կարողանում համակերպվել, որ տանուլ է տվել պետական համակարգի կառավարումը

Այսօրվա կառավարության նիստին վարչապետը այնքան դժգոհեց նախարարություններից, որ նրանցում աշխատող մարդկանց անվանեց «պարապ կոֆե խմողներ»: Հնարավոր է և կա նման բան մեր պետական համակարգում, բայց նման ձևով դժգոհել կարելի է հարևան երկրի պետական համակարգից, բայց ոչ սեփական: Նիկոլը մոռանում է, որ ինքն է այդ համակարգի ղեկավարը և այդ պետական համակարգը իր ցածր աշխատավարձ ստացող աշխատակիցներով […]

ՀՀ միջազգային պահուստներն այլեւս աննախադեպ չեն. 168 Ժամ

Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Կենտրոնական բանկի միջազգային պահուստները հասել են աննախադեպ բարձր մակարդակի, որ պատմականորեն Հայաստանը երբեք այդքան տարադրամային պաշար չի ունեցել, որքան ունի հիմա, որ դրա արդյունքում երկրի տնտեսական վարկանիշը շարունակաբար աճում է։ Բայց ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ Այդ հայտարարությունից հաշված օրեր անց Հայաստանի միջազգային պահուստներն այլևս աննախադեպ չեն։ Դրանք նույնիսկ […]

«ԱԱԾ- ի գործը չէ սատանայի առեղծվածային փնտրտուքով զբաղվելը». Գեորգի Գաբրիելյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ հայտարարությունը օտարերկրյա գործակալի մասին տեղին էր, սակայն գործնականում` անպտուղ: Գովելի է, որ ԱԱԾ աշխատակիցներին և կառույցը վարկաբեկող անձին ցույց եք տվել իր տեղը: Դրանով բարձր եք պահել համակարգի պատիվը, ծառայողների և սպաների օրնիբուն նվիրված տքնաջան աշխատանքը: Սակայն, ԱԱԾ-ն «Պապ թագավորի» կամ «Հռոմի պապի» քաղաքական […]

Լավատեսությունից բան չի մնացել. Հրապարակ

Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կատարած սոցիոլոգիական հարցումների հայաստանյան գործընկերը սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանն է, ով կհրապարակի այդ կասկածելի հարցումների արդյունքները։ Իսկ այլ սոցիոլոգներ արդեն համեմատական են անցկացնում IRI-ի այսօր եւ նախորդ տարի հրապարակած թվերի ու արդյունքների միջեւ։ «Այսպես` կառավարության մեծագույն ձեռքբերումը, այն է` պայքար կոռուպցիայի դեմ հարցմանը դրական պատասխան են տվել. անցյալ հոկտեմբերին` 37, այս […]

Ինչն է անհանգստացնում Պապ թագավորից Հիսուս ու Հռոմի պապ դարձած Փաշինյանին. Իրատես

Երեկ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը: «Եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում ա և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, որովհետև ՀՀ ժողովուրդն ինձ ձայն ա տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք, պտտվենք»,- ընդգծեց նա: Իրականում […]

Վանեցյանը կոշտացնում է. Ժողովուրդ

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը օրաթերթի խնդրանքով մեկնաբանել է որոշ հասարակական գործիչների կողմից ԱԱԾ-ի ուղղությամբ վերջին օրերին ուժեղացած հարձակումները: Արթուր Վանեցյանը նշել է, որ եթե ԱԱԾ-ն սահմանափակված է պաշտոնեական էթիկայով, չի նշանակում, որ ում մտքով ինչ դատարկաբանություն անցնի, պետք է հրապարակավ հնչեցնի սպաների հասցեին: «ԱԱԾ գործող սպաները այսօր սահմանափակված են պաշտոնեական էթիկայով, ես՝ այլևս […]

«Վոյաժների» ֆինանասավորումն ավելացրել են․ 880 միլիոնը չի հերիքել. Հրապարակ

Կառավարության երեկվա նիստի չզեկուցվող հարցերի թվում՝ 61-րդ հարցով իշխանությունը հերթական ծածուկ որոշումն է կայացրել։ Զեկուցողը եղել է ֆինանսների նախարարությունը։ Հարցը կոչվում է․ «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին»։ Որոշվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներին» 2019 թվին հատկացված […]

Մակունցը`վտարանդի: Կատաստրոֆիկ իրավիճակ Ազգային ժողովում. Հրապարակ

Ազգային ժողովում երեկ կատաստրոֆիկ վիճակ էր․ Արարատ Միրզոյանի աշխատասենյակի ջրի խողովակները պայթել էին և ջրել ներքևի հարկաբաժինը։ Արդյունքում Լիլիթ Մակունցը, բառի բուն իմաստով, վտարանդի էր դարձել՝ տեղափոխվել էր նոր մասնաշենք, մինչև կվերանորոգեն ջրի տակ անցած աշխատասենյակը։ Թե որն է վթարի պատճառը, պաշտոնապես չհաջողվեց պարզել, բայց պատգամավորներն ասում էին՝ խողովակների անորակությունը: Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք […]

Օրենքը կարող է դառնալ վրեժխնդրության գործիք: Գույքը կբռնագանձեն նաև առանց քրգործի. Ժողովուրդ

Կառավարությունը երեկ հավանության արժանացրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Այս օրենքի ընդունումը հնարավորություն է ընձեռելու իրավասու մարմնին՝ Գլխավոր դատախազությանը, համապատասխան հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրել գույքի ձեռքբերման օրինականությունը և ներկայացնել գույքի բռնագանձման պահանջով հայց, եթե հայտնաբերվում է գույք, որի ձեռքբերումը չի հիմնավորվում, օրինակ, եկամտի աղբյուրներով, և որի արժեքը ներկայում գերազանցում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի