14 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սահմանային միջադեպերի առաջացման պատճառն ակնհայտ է. Կազիմիրով

 “Ազատ տեղաշարժման իրավունքի ցանկացած խոչընդոտում դատապարտելի է”,-այսօր անդրադառնալով  Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման խնդրին եւ այս հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը, ասել է ՌԴ ԱԳՆ Վետերանների խորհրդի նախագահ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:  “Դա  արհեստականորեն ստեղծված սկանդալ է”,-շեշտել է ռուս դիվանագետն ու հավելել, որ Սաֆարովի խնդրի դիմաց  “խաղարկվում է” օդանավակայանի հարցը: Կազիմիրովը հիշել է, որ ժամանակին, երբ […]

Հայկական կողմը կարտահանձնի մոլորված Ալիեւին

Հայ-ադրբեջանական սահմանի` Տավուշի մարզի Կայանավանի հատվածում, նոյեմբերի 30-ին տեղի կունենա Ադրբեջանի քաղաքացի Թելման Ջավանշիր օղլու Ալիեւի միակողմանի հանձնումը ադրբեջանական կողմին, հայտնում են Հայաստանի Պաշտպանության նախարարությունից: Ադրբեջանի քաղաքացի 40-ամյա Թելման Ալիեւը նոյեմբերի 12-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը։ Ամենայն հավանակությամբ, հովիվը մոլորվել էր եւ հայտնվել ՀՀ տարածքում:

Հայոց Ցեղասպանության բանաձևերի հովանավոր կոնգրեսականն ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ

Հայկական կոնգրեսական խմբի համանախագահ Էդ Ռոյսը ընտրվել է 113-րդ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Ներկայացուցիչ Ռոյսը կփոխարինի կոնգրեսական Իլիանա Ռոս-Լեհտինենին, ով հեռանում է այդ պաշտոնից, քանի որ լրացել է իր պաշտոնավարման ժամկետը:  “Մենք շնորհավորում ենք կոնգրեսական Ռոյսին, ով 1993թ. Կոնգրես մուտք գործելուց ի վեր եղել է մարդու իրավունքների […]

ՀՀ եւ Թուրքմենստանի նախագահները մի շարք համաձայնագրեր են ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Երեւան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորած պատվիրակությունը: “Զվարթնոց” միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Նախագահի նստավայրում մեկնարկել են երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների ավարտին տեղի է ունեցել մի շարք ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնմանն […]

ՌԴ պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանից

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Սահմանային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է նոյեմբերի 27-29-ը պաշտոնական այցով Երեւան ժամանած ՌԴ պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակությանը: Արթուր Բաղդասարյանի եւ Դմիտրի Բեզդելովի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել լայն կազմով հանդիպում, որից հետո այցի արդյունքներով ստորագրվել է արձանագրություն: Դմիտրի Բեզդելովն իր […]

Առջեւում նախագահական ընտրություններն են. կլինի՞ արդյոք տեղաշարժ ղարաբաղյան հարցում

“Մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության հարցում ոչ մի տեղաշարժ չի լինի՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ հաջորդ տարի  նախագահական ընտրություններ են անցկացվելու թե Հայաստանում, եւ թե Ադրբեջանում”,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ուշագրավ է այն փաստը, որ այս օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած տարածաշրջանային այցի ժամանակ […]

Դա չպետք է իրականացվեր. թուրք դոկոտորը` Սաֆարովի արտահանձնման եւ հերոսացման մասին

“Ես չէի ասի, որ  թշնամություն կա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Կան անհամաձայնություններ, բայց ոչ  թշնամություն: Երկու երկրները պատերազմի մեջ չեն”,- Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում”  միջազգային համաժողովին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասել է  Թուրքիայի Քադըր Հաս  համալսարանի ռեկտոր, դոկտոր Մուսթաֆա Այդինը: Խոսելով 1915թ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության խնդրից, նա նշել է .” Ես չեմ […]

Ադրբեջանը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության համար սպառնալիք. ԼՂՀ ԱԳ նախարար

Ադրբեջանը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության համար սպառնալիք: Այսօր Երեւանում “Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում” միջազգային համաժողովին այս մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը եւ շեշտել, որ Բաքուն շարունակում է անմիջական ռազմական սպառնալիք ներկայացնել ԼՂՀ-ի եւ Հայաստանի համար: Համաժողովի բացմանն ընթերցվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և  ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի ուղերձները: Միջազգային […]

ՄԱԿ-ում որոշվում է Պաղեստինի ճակատագիրը

Այսօր ՄԱԿ-ում կկայանա նիստ, որին քվեարկության կդրվի Պաղեստինին դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելու հարցը: Ներկայումս ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերում Պաղեստինը ներկայացվում է որպես “ոչ պետական միավորում”: Պաղեստինի ինքնավարույթանն իր աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի անդամների մեծ մասը: Սպասվում է, որ դեմ կքվեարկեն ոչ ավել, քան 10 պետություն, դրանց թվում`ԱՄՆ-ը եւ Իսրայելը եւ նրանց դաշնակիցները: Չնայած ամեն ինչին, Պաղեստինը չի […]

Շարմազանովը չի վիճում Զուրաբյանի հետ, բայց…

 “Չեմ վիճում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին կարողացել է համախմբել ժողովրդին, բայց ինչու Լեւոն Զուրաբյանը սրա հետ միաժամանակ չի ասում, թե ով է այն գործիչը, ումից ամենաշատն է հիասթափվել ժողովուրդը”,-այսօր մեկնաբանելով ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը , –Henaran.am-ին ասել է ԱԺ փոխնախագահ , ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ երեկ Լեւոն Զուրաբյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի