26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հենց դրան հասնենք, կունենանք նորմալ երկիր. Արմեն Ռուստամյան/վիդեո/

Ընտրություններին սեփական թեկնածում չառաջադրելու վերաբերյալ ՀՅԴ ԳՄ ընդունած հայտարարության մեջ այդ որոշման պատճառների թվում նշվում էր նաեւ Հայաստանում, ձեւավորված ընտրությունների բնույթի խնդիրը:

ՀՅԴ-ին ծավալած ՛՛Քվեն ուժ է՛՛ շարժումը խորհրդարանական ընտրություններից առաջ հենց այս խնդրի լուծմանն էր միտված: Այս հայտարարության մեջ, փաստորեն, ՀՅԴ-ն արձանագրում է, որ այն չհաջողվեց լուծել:

՛՛Ամեակարեւոր պատճառն այն է, որ մեր ընտրողը չի գիտակցում, որ իր քվեն ուժ է, այլ նա դա համարում է ապրանք, որը տվյալ պահին կարելի է վաճառել եւ դրանով հրաժարվում է անկաշկանդ կերպով իր ընտրական իրավունքն իրականացնել՝ չմտածելով, որ բոլոր մյուս իրավունքների ոտնահարումը սկսում է ընտրական իրավունքի ոտնահարումից՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու այդպես ստացվեց,  ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմեն Ռուստամյանը:

՛՛Այս գաղափարին մենք դեռ չենք բերել հասարակության ամենալայն շերտերին , բայց դա չի նշանակում, որ հարցադրումը պետք է հանվի օրակարգից, որովհետեւ դա չհաջողվեց: Եթե  էդպես լինի, մենք պետք է ընդհանրապես ժողովրդավարությունը հանենք օրակարգից, որովհետեւ դա չի հաջողվում, սոցիալական, իրավական պետություն ունենալու հարցը հանենք օրակարգից, որովհետեւ դա չի հաջողվում:Մենք էդպես չենք մտածում՛՛,-նշել է Արմեն Ռուստամյանը եւ հավելել.՛՛Մենք մտածում ենք, որ դրանք ճիշտ քայլեր են համամարդկային արժեքներ են եւ օր առաջ պետք է պայքարենք դրանց հաստատման համար եւ հենց դրան հասնենք, կունենանք նորմալ երկիր՛՛:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ