27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ադրբեջանի վրա բարկացել է եւ “ցեղասպանության երթը” կիսատ թողել

Խոջալուի սպանդի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով նոյեմբերի 16-ին Անկարայից Երեւան քայլերթ սկսած Քալենդեր Բայրամլըն բարկացել է Ադրբեջանի պաշտոնյաների վրա եւ քայլերթը Կարսում դադարեցրել: Ծագումով ադրբեջանցի Քալենդեր Բայրամլըն, ով 20 կգ կշռող պայուսակով օրական 30 կմ ճանապարհ էր անցնում, նոյեմբերի 16-ին Անկարայից սկսել էր իր քայլերթը եւ դեկտեմբերի 21-ին հասել է Կարս:

Մոտ 1100 կմ ճանապարհ անցնելով՝ Կարս հասած Քալենդեր Բայրամլըն ցանկություն է հայտնել հանդիպել Կարսում Ադրբեջանի Գլխավոր հյուպատոս Այհան Սուլեյմանովի հետ, ով իրեն չի ընդունել: Անկարայում դեսպանության, այնուհետեւ Կարսում Գլխավոր հյուպատոսության կողմից իրեն անուշադրության մատնելու պատճառով Քալենդեր Բայրամլըն դադարեցրել է իր քայլերթը եւ Անկարա վերադառնալու որոշում կայացրել:

“Կարսում Գլխավոր հյուպատոսի՝ ինձ հետ հանդիպել չցանկանալը ինձ եւ՛ տխրեցրեց, եւ՛ նյարդայնացրեց: Դեկտեմբերի 22-ին քայլերթս դադարեցնելով՝ ես Անկարա վերադարձա: Դեկտեմբերի 28-ին Անկարայի Քըզըլայ հրապարակում իմ կողմից կազմակերպվելիք մամլո ասուլիսում ես կբողոքեմ դեսպանի եւ հյուպատոսի դեմ, այնուհետեւ՝ Կարսում իմ թողած տեղից կշարունակեմ քայլերթս: Կարսից Վրաստան կանցնեմ, այնտեղից էլ՝ եթե
ընդունեն ցանկանում եմ Հայաստան գնալ: Եթե ինձ թույլ չտան մուտք գործել Հայաստան, կխոսեմ
Վրաստան-Հայաստան սահմանին”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ