Տեսեք, ժողովուրդ, ում է հաղթելու Սերժ Սարգսյանը. լավագույն դեպքում` Րաֆֆիին և Բագրատյանին
ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախագահական ընտրությունների պայքարը դեռևս 2012 թվականի հունվարին է սկսվել: Նա համոզված է, որ ընտրությունները մրիցակցային են եղել և ի սկզբանե, և այդպիսին էլ լինելու են:
”Քաղաքական մրցապայքարի եզրափակչին չհասած քաղաքական շրջանակները փորձում են պիտակավորել գալիք նախագահական ընտրությունները որպես ոչ մրցակցային:
Հասարակ մարդկանց վրա այս խորամանկ ներազդեցության մեխանիզմը պարզ է. տեսեք, ժողովուրդ, ում է հաղթելու Սերժ Սարգսյանը. լավագույն դեպքում` Րաֆֆիին և Բագրատյանին: Չկան խորհրդարանական այլ ուժերի ներկայացուցիչներ, ընտրությունների արդյուքնը կանխորոշված է և այլն, և այլն:
Հիրավի, խորամանկություն և խաբեության փորձ:
Բոլորին հայտնի է, որ գալիք նախագահական ընտրությունների փաստացի մեկնարկը տրվել է դեռևս 2012 թվականի հունվարին, երբ ԲՈԼՈՐ քաղաքական հիմնական դերակատարները իրենց գործողությունները պլանավորում ու կառուցում էին բացառապես 2013 ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ընտրությունների տրամաբանությամբ:
Նույն, ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ, ընտրությւոնների տրամաբանությամբ է անցել նաև խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը:
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ընտրություններին ընդառաջ են կառուցել իրենց ռազմավարությունները նաև չիշխանական և իշխանական, արդեն խորհրդարանական ուժերը:
Հանրահավաքներ, միասնական շտաբ, ՖԲ-ում աննախադեպ քարոզչական “պատերազմներ”, քաղաքական բուռն և բազմապիսի կոնսուլտացիաներ, արտահերթ նիստ, բոյկոտ…
Այս ամենը քաղաքական մրցակցության արտահայտումներ էին ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ընտրությունների տրամաբանության մեջ:
Եզրակացություն`
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԵՆ Ի ՍԿԶԲԱՆԵ, ԱՅՆ ԷԼ` ԽԻՍՏ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ:
ՈՒՂՂԱԿԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՈՉ ԲՈԼՈՐԸ…”,-գրել է Աշոտյանը: