17 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաակաշվիլիի ավտոշարասյունը քարկոծել են

Վրաստանի նախագահ Միխիել Սաակաշվիլին հայտարարել է, որ կշարունակի իր ճամփորդությունները երկրով մեկ եւ կհանդիպի “ժողովրդի” հետ` նույնիսկ առանց թիկնազորի: Այդ մասին նա հայտնել է դետեմբերի 19-ին Քութաիսիում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ  հավաքված ամբոխը քարեր է նետել նախագահական ավտոշարասյունի վրա, տեղեկացնում է “Новости-Грузия”-ն: “Ոչ ոք թող չսպասի, որ ես կհրաժարվեմ իմ ճամփորդություններից եւ ժողովրդի հետ […]

Ծառուկյանի նման հուսախաբ չանենք. կընկրկի՞ Տեր-Պետրոսյանը

ՀԱԿ-ին մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրների հավաստմամբ, երկար քննարկումներից հետո, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշել է առաջադրվել: Չնայած Լեւոն Զուրաբյանի թեւը խելամիտ չի համարում այս որոշումը, այնուամենայնիվ, երեկ առաջնորդը ասել է, որ ամենայն հավանականությամբ կառաջադրվի: Զուրաբյանը, ըստ մեր աղբյուրների, ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի Տեր-Պետրոսյանը սատարի այլ թեկնածուի: “Լեւոն ջան, մենք երեխա չենք, ճիշտ ես […]

ԲՀԿ-ն գնաց քաղաքական հանցագործության. Սմբատ Այվազյան

“Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը հայտարարություն է տարածելու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի 2013 թ-ի Փետրվարի նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ, որտեղ մասնավորապես ասվում է.     Հայրենակիցներ,   Իշխանությունը իր քաղաքական արբանյակների հետ   ժողովրդին հերթական անգամ  խաբեց:   Իր իսկ ստեղծած այլընտրանքը հանելով նախագահական մրցապայքարից,  քաղաքացիներին ընդհանրապես զրկեց որևէ ընտրություն կատարելու հնարավորությունից:   Իշխանությունների կողմից […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն դեկտեմբերի 19-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, ավարտելով աշխատանքային այցը, դեկտեմբերի 20-ին […]

Օբաման “տարվա մարդ” է ճանաչվել

“Time” ամսագիրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային “տարվա մարդ” է հռչակել: Խմբագրության կարծիքով` նրան հաջողվեց օգտվել երկրի փոփոխություններից եւ ստանալ ինչպես սեւամորթների, այնպես էլ սպիտակամորթ ընտրողների աջակցությունը: Նշելով Օբամայի արժանիքները` ամսագրում նրան անվանել են “խորհրդանիշ եւ, ինչ-որ առումով, նոր Ամերիկայի ճարտարապետ”: Օբաման արդեն 2-րդ անգամն է “տարվա մարդ” հռչակվում` “Time”-ի տարբերակով: Առաջին անգամը 2008-ին էր` կրկին նախագահ […]

ՀՅԴ-ն որոշել է. Հայկական ժամանակ

ՀՅԴ-ն եւս արդեն որոշել է իր Գերագույն ժողովի օրը` այն տեղի կունենա դեկտեմբերի 25-ին: Այդ մասին երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնել է ՀՅԴ ԳԱ փոխներկայացուցիշ Արսեն Համբարձումյանը: Ի տարբերություն մյուս կուսակցությունների, դաշնակցության այս ժողովը եւս, ավանդույթի համաձայն, փակ է լինելու: Հենց այդ ժողովի ժամանակ էլ որոշվելու է առաջիկա նախագահական ընտրություններում ՀՅԴ-ի մասնակցության ձեւաչափը:

Աշոտյանը միացավ Շարմազանովին

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինքը ևս միանում է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, և ինքն էլ է ցավում լրագրող Մհեր Արշակյանի հետ կապված միջադեպի համար: ”Էդուարդ Շարմազանովը ափսոսանք է հայտնել Մհեր Արշակյանի հետ կապված միջադեպի առիթով և ներողություն խնդրել:  Ես նույնպես ցավում եմ կատարվածի կապակցությամբ և միացնում […]

Եւս մեկ պոտենցիալ թեկնածու /վիդեո/

ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը ևս հնարավոր է` առաջադրվի նախագահական ընտրություններում: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ վերջնական որոշում դեռ չի կայացրել: ”Մինչև հունվարի 4-ը ժամանակ ունեմ` մտածելու և որոշմանս մասին հրապարակային հայտնելու”,-ասաց: Նարինե Մկրտչյանի որոշումն, իր խոսքով, կախված է հասարակական արձագանքներից, քննարկումներից, հանդիպումենրի ամփոփումից: ”Եվ բնականաբար ինձնից, ի վերջո դա իմ որոշումն է”,-ավելացրեց նա: Հարցին, […]

Ամբողջ երկիրը գիտի Տեր-Պետրոսյանի որոշման մասին. Դավիթ Շահնազարյան

ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը դեռ չի որոշել, թե արդյոք նախագահական ընտրություններում կսատարի ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, եթե վերջինս որոշի առաջադրվել: ”Կառաջադրվի կմտածենք”,- Henaran.am-ի հետ զրույցում այսօր սեմինար-քննարկումից հետո ասաց Շահնազարյանը:  Հեռանալով տեսախցիկից` Շահնազարյանը նետեց. ”Ամբողջ երկիրը գիտի, որ Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու”:

Լրագրողները պահանջում են կարգի հրավիրել Մհեր Սեդրակյանին ու Սամվել Ալեքսանյանին

Մի խումբ լրագրողներ Ֆեյսբուք սոցիալական ցանցում խումբ են ստեղծել և նամակ են հղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահմյանին: Նրանք պահանջում են, որ ԱԺ նախագահը կարգի հրավիր լրագրողների հանդեպ ”ոչ հարգալից արտահայտություններ” թույլ տվող պատգամավորներին` մասնավորապես Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) և Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր): ”Հանուն Հարգելի Պարոն Աբրահամյան, Ձեր ղեկավարած Ազգային ժողովում այսօր կան պատգամավորներ, ովքեր անվայել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի