24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատարանը տնատակ տվեց ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ՀԱԿ ակտիվիստների դատապարտման վերաբերյալ: “Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը, հերթական անգամ ոտնատակ տալով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները և կատարելով վարչախմբի հրահանգը, ազատազրկման դատապարտեց Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին:  Շուրջ մեկ տարի, քննելով ակնհայտ ապօրինի և շինծու մեղադրանքը, իսկ […]

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Բակո Սահակյանին

Հարգելի պարոն Սահակյան, ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ինքնիշխան Արցախում ժողովրդավարության չափանիշներին համապատասխան անցկացված հերթական նախագահական ընտրություններում Ձեր համոզիչ հաղթանակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից Ձեր հանդեպ ցուցաբերած շարունակական վստահության վկայությունն է:  Այն փաստում է, որ ԼՂՀ քաղաքացիները աջակցում են երկրի հզորացմանն […]

Զուրաբյանը չի հավատում. Առավոտ

“Հիմարություն”,- ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը “Առավոտ”-ի հետ զրույցում այսպես գնահատեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի այն հայտարարությունը, որ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն իրար հետ գործարք են կնքել՝ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության շուրջ: “Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, ԲՀԿ-ն ասել է՝ դու սառեցնում ու քնեցնում ես “Սիվիլիթասի” գործը, ես քնեցնում եմ արտահերթ նստաշրջանի ստորագրահավաքն ու ձախողում այն: Մեր հարցին՝ […]

ՀՀԿ-ն արձագանքում է

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը արձագանքել է ՀԱԿ-ի հայտարարությանը, որտեղ Կոնգրեսը սիրիահայության հարցում մեղադրում է ՀՀ իշխանություններին եւ եկեղեցուն: Ափսոսում եմ, որ ՀԱԿ-ը հապշտապ, զգացմունքային հայտարարություններ է անում անգամ այնպիսի նուրբ հարցի վերաբերյալ, ինչպիսին է սիրիահայության անվտանգության խնդիրը: Եթե Հայ ազգային կոնգրեսում խորհրդակցեին փորձագետների հետ, համոզված եմ, որ անգամ նրանց համախոհ արտաքին քաղաքականության մասնագետները խորհուրդ չէին […]

ՀԱԿ-ը` իշխանությանը եւ եկեղեցուն

ՀԱԿ կենտրոնական գրասենյակը հաղորդագրություն է տարածել սիրիահայության Հայաստան տեղափոխման առնչությամբ, որտեղ ասվում է. “Սիրիայում արդեն տեւական ժամանակ զարգացող կոշտ հակամարտությունը կառավարության ու նրանից դժգոհ ուժերի միջեւ վերածվել է իրական քաղաքացիական պատերազմի։ Կյանքի համար անապահովության մթնոլորտում է հայտնվել, բնականաբար, նաեւ Սիրիայի հայկական համայնքը։ Վաղուց կանխատեսելի էր իրադարձությունների այսօրինակ ընթացքը եւ կանխատեսելի էր, որ նման դեպքում Սիրիայում […]

Պարույր Հայրիկյանի համար միավորող կարող է լինել միայն ծրագիրը

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը “բարոյաքաղաքական” հիմքերից ելնելով կմասնակցի 2013 թվականին կայանալիք  նախագահական ընտրություններին: Սա ոչ թե կուսակցության, այլ Պարույր Հայրիկյանի որոշումն է: ԱԻՄ-ն այս հարցը դեռ չի քննարկել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Պարույր Հայրիկյանի համար միավորող կարող է լինել միայն ծրագիրը, եթե իր ծրագրից ավելի լավ ծրագիր ներկայացվի, այդ ժամանակ միայն Պարույր […]

ԼՂ նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության նախնական եզրակացություններ

2012-ի հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Չնայած նրան, որ ԼՂ Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ, “Հայաստանի Եվրոպական Բարեկամներ”-ը վճռականորեն ողջունում է դե ֆակտո իշխանությունների ցանկությունը կազմակերպել ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված տեղական ինքնակառավարում: Այս ցանկությունը ընդգծվել է իշխանությունների կողմից, որոնք հրավիրել են բազմաթիվ միջազգային դիտորդների, այդ թվում մեր խմբին, որը բաղկացած է ութ […]

Գործադրվող ջանքերն առաջին հերթին ուղղված են սիրիահայության անվտանգությանը. ՀՀ ԱԳՆ տեղակալ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն անդրադարձել է Սիրիայում իրավիճակի սրմանը եւ այդ երկրում բնակվող մեծաթիվ հայությանն օգնելու ուղղութամբ Հայաստանում ձեռնարկվող քայլերին: “Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն ուշադրությամբ հետեւում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը, այլ նաեւ համապատասխան քայլեր է ձեռնարկել եւ ձեռնարկում տարբեր մակարդակներով եւ ուղղություններով: Գործադրվող ջանքերն առաջին հերթին ուղղված են սիրիահայության անվտանգության, հայ համայնքի բնականոն […]

Հայաստան կայցելի Պեդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով հուլիսի 23-ին երկօրյա պաշտոնական այցով  Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում Սերգեյ Նարիշկինն ու պատվիրակության անդամները հանդիպումեր կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ՌԴ Պետդումայի նախագահը հանդիպում […]

Ներսես Նազարյանը ոստիկանապետի հրամանով արձակուրդ է գնացել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը այսօրվանից արձակուրդում է գտնվում: Քիչ առաջ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ոստիկանապետի առաջին  տեղակալ Հունան Պողոսյանը: “Ոստիկանապետի հրամանով տարեկան հերթական արձակուրդն է գնացել”,-ասաց Հունան Պողոսյանը : Լրագրողների հարցին, թե մասնակցել է արդյոք Ներսես Նազարյանը այսօր տեղի ունեցած ոստիկանության կոլեգիայի նիստին եւ արդյոք արձակուրդից կվերադառնա Հունան Պողոսյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի