17 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սկանդալային ձայնագրությունը հեռացվել է Youtube-ից

Youtube.com կայքից այսօր հեռացվել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի գաղտնազերծված ձայնագրությունը: Henaran.am-ի հետ զրույցում տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ կայքից ձայնագրություն կարող է հեռացվել 3 պատճառով: ”Այս դեպքում գրվում է, որ հեռացված է հենց տեղադրողի կողմից”,-նշեց Մարտիրոսյանը: Ձայնագրությունը տեղադրված էր այստեղ: Այս պահին ձայնագրության փոխարեն գրված […]

Մի փողկապի պատմություն. ԱՎԾ պետին դուրս չեն հրավիրել

“Դա ծիծաղելի  է, նման ասեկոսերներն իրականությանը չեն համապատասխանում եւ նման բան չկա: Պարոն Մնացականյանը հեռացավ, այնուհետեւ  վերադարձավ, որովհետեւ մենք այդ պահին քննարկում էինք ԱԺ Էթիկայի հանձնաժողովի հետ կապված կանոնակարգ օրենքում փոփոխության հարցը  եւ քանի որ երկար քննարկում էր, մարդը գնաց եւ վերադարձավ այն ժամանակ, երբ պետք է համապատասխան նախագիծը քննարկեինք”,- այսօր անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, […]

Ծառուկյանի որոշումը Սարգսյանին չի զարմացրել

”Քաղաքական այն դեմքերն ու միավորումները, որոնք կարող էին մրցակցություն մտցնել ընտրություններում իշխանության հետ նույն դաշտից էին, և այս պատճառով գաղափարական պայքար չի ստացվում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը: Վերջինս նշեց, որ իր համար սպասելի էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու որոշումը, քանի որ բիզնեսով զբաղվող մարդը առաջին հերթին պետք է մտածի իր ունեցվածքի […]

Երջանկություն փնտրող ԲՀԿ-ականները ”Հանրապետականինն” են /վիդեո/

”Շուտով աշխարհի վերջն է, մենք պետք է հասկանանք, թե որ աշխարհի վերջն է ձևավորվում մեր օրակարգում` դեկտեմբերի 21-ին մեռնող աշխարհի, թե նոր աշխարհի, որը սկսվում է դեկտեմբերի 23-ին, իսկ դեկտեմբերի 22-ը մտորումների օր է: Օրակարգերը, որ ձևավորում են մեր կուսակցությունները, մեռնող աշխարհի օրն են”,-այսօր ասուլիսում  ներքաղաքական իրավիճակն այսպես մեկնաբանեց Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա` բոլոր քաղաքական ուժերն […]

Արդարադատության նախարարը բարոյականության դասեր տվեց /վիդեո/

 Ազգային ժողովի պատգամավորներ՝ ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանին եւ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին գաղտնալսելու եւ ձայնագրությունը Համացանցում տեղադրելու վերաբերյալ լրագրողները մեկնաբանություն խնդրեցին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից: Ըստ նախարարի, պիտի նախ պարզել, թե ով է ձայնագրել եւ տեղադրել դա:   “Մի՞գուցե եթե այդ մարդիկ իրենց ձայնագրությունը որոշում են հրապարկել, այստեղ ոչ ոք ոչինչ անել չի կարող: Պետք է սա […]

ԲՀԿ-ն տեղի է տալիս. վիճահարույց նախագիծն առաջին ընթերցմամբ անցավ

Քիչ առաջ խորհրդարանը առաջին ընթերցմամբ քվեարկության դրեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած վիճահարույց նախագիծը, որով առաջարկվում է ԱԺ էթիկայի հանձնաժողովում քաղաքական հավասարակշռություն հաստատել: Հիշեցնենք, որ գործող օրենքով հանձնաժողովում կոալիցիոն քաղաքական ուժերը երկու անդամ ունեն, մյուս խմբակցությունները միասին` չորս: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ […]

Լեւոն Զուրաբյանը հաստատեց` Օսկանյանի հետ

ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով իր եւ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնալսմանը, ասաց, որ խոսակցությունը տեղի է ունեցել մի քանի շաբաթ առաջ, Երեւանի “Ռիչ” սրճարանում: Զուրաբյանը, ինչպես եւ իր գործընկերները` ՀԱԿ-ից, կտրականապես հրաժարվեց ինչ-ինչ ճանապարհով  անդրադառնալ հանրության սեփականությունը դարձած զրույցի բովանդակային մասին: “Հասարակության մեջ հիմնական հարցը դարձավ […]

Նախկին ոստիկանը` ՀԱԿ թեկնածու

՛՛Այսօրվա ՀԱԿ-ը շատ ավելի նեղ է, քան այն, ինչ որ առկա էր, նրա համար նշանակություն չունի, թե ով է լիդերը, ՀԱԿ-ից շատ-շատերը դուրս են այսօր՛՛,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ղարաբաղ կոմիտեի՛՛ անդամ Աշոտ Մանուչարյանը: Ըստ բանախոսիէ ՀԱԿ-ում եղած տարաձայնությունների մասին է վկայում նաև ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի ու ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի գաղտնալսման ձայնագրությունը: Մանուչարյանի կարծիքով՝ […]

Բիզնեսմեն պատգամավորները ձանձրացան

Ազգային ժողովի արտահերթ նիստը շարունակվում է, եւ այս պահին Հայաստանի ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացնում է “Հաշվապահական հաշվառման” մասին օրենքի նախագծում կատարվելիք փոփոխությունները: Հետաքրքիր է, որ գրանցվեուց հետո գործարար պատգամավորները՝  հերթով դուրս են գալիս իբր ծխելու եւ շարժվում դեպի իրենց աշխատասենյակները: Իսկ հիմնական զեկուցող հիմնականում հարցեր են ուղղում բիզնես չունեցող պատգամավորները:

Րաֆֆին խոցելի չի

“Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խոսելով ներքաղաքական զարգացումների մասին՝ նախ ասաց, որ իրենց կուսակցությունը միշտ ընդդիամդիր դաշտում է գործել եւ վակուում լցնելու կարիք չի ունենա: Մարտիրոսյանը դեռ չի կարող ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կլինի միասնական թեկնածուն: “Պայմանավորվածություններ չկան այլ ուժերի հետ: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը լինի միասնական թեկնածու, ապա դրա մասին հրապարակային կհայտարարվի: Նա որպեսայլընտրանքային թեկնածու, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի