06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Տեր-Պետրոսյանի հետ պարող տղերքը չկային. Շարմազանով

Henaran.am-ը Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից փորձեց ճշտել, թե ինչպես է վերաբերում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրմանը: Շարմազանովի խոսքով, թե՛ իրեն, թե՛ մեր հասարակության մեջ շատերին  այլեւս չի հետաքրքրում Տեր-Պետրոսյանի առաջադրումը:

“Կարծում եմ նման քաղաքականությամբ Տեր-Պետրոսյանը ապացուցում է, որ անկախ իր առաջադրումից կամ չառաջադրումից, նրա քաղաքական էպոխան մայրամուտին է մոտենում ”,-ասաց Շարմազանովը: Սակայն այսօր ԱԺ փոխնախագահի համար մի այլ բան ցայտուն դարձավ, որը մտահոգիչ է:

“2008թ-ին Տեր-Պետրոսյանի հետ հարթակում պարող տղաները չկային: Այն տղաները, որ միշտ առաջին գծում էին, եւ բացի պարելուց, շարժման միս ու արյունն էին: Նույնիսկ նրանք չեկան լսելու Տեր-Պետրոսյանի ելույթը: Այ սրանից կարելի է հետեւություն անել ”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցը եզրափակեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ