05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Րաֆֆիին սատարող ուժեր կգտնվեն

”Ազատ, արդար ընտրություների դեպքում, նույնիսկ անգամ մեզ ծանոթ դարձած մեխանիզմների կիրառության դեպքում մենք ունենալու ենք նոր նախագահություն, այս երկու ամիսների ընացքում, եթե ՀՀ քաղաքացին, ակտիվիստները ցանականան, ամեն մեկն իրենց բնից դուրս գան ու մասնակցեն, մենք նոր նախագահ կունենանք”,-այսօր ”Ժառանգության” համագումարից հետո, որտեղ կուսակցությունը միաձայն որոշեց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին առաջադրել նախագահական ընտրություններում, լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Այլ կուսակցությունների ներկայացուցիչների բացակայությունն արդյոք խոսում է այն մասին, որ այս պահի դրությամբ նրան ոչ ոք չի աջակցում հարցին ի պատասխան` Հովհաննիսյանն ասաց. ”Խոսքն ինձ աջակցման մասին չէ, այս թեկնածությանը պետք է մասնակցի ու աջակցի Հայաստանի քաղաքացին, մինչև քարոզարշավը, եթե լինեն, իսկ ես վստահ եմ, որ կլինեն այլ կուսակցություններ, քաղաքացիներ, քաղաքացիական հոսանքներ, անհատ մտածողներ,լրագրողներ, ովքեր ոզում են նույնպես զորակցել, մասնակցել, ես կարծում եմ, որ դա հաղթանակի հավելյալ գրավական կլինի”: Նա հավելեց նաև, որ գալիք օրերին կլինեն կուսակցություններ, ովքեր կհայտարարեն իրեն աջակցելու որոշման մասին: 

”Ժառանգության” ղեկավարն, իր խոսքով ոչ մի երկրի թեկնածուն չէ, նա Հայաստանի հանրապետության թեկնածուն է: Հարցին, թե ինչու ինքն էլ չձգձգեց իր որոշումը մինչև դեկտեմբերի 25-ը, ինչպես ՀԱԿ-ն է անում, Հովհաննիսյանը պատասխանեց, որ այսօր իր պապիկի ծննդյան օրն է, և այդ պատճառով էլ հենց այսօր որոշեց հայտարարել, որ առաջադրվելու է նախագահական ընտրություններում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ