20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Կսատարեն Սերժ Սարգսյանին. ՕԵԿ-ը պատասխանատվություն է ստանձնում համագործակցելու

ՕԵԿ տասնմեկերորդ համագումարը, որի օրակարգում տասներեք թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին ՕԵԿ դիրքորոշման հարցն է, քիչ առաջ հայտարարություն ընդունեց, որը ներկայացնում ենք ստորեւ.

“Հաշվի առնելով 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների նշանակությունը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական քաղաքական համակարգի, սոցիալական ու իրավական պետության կայացման, երկրի հանրային զարգացումն ապահովող քաղաքական, հասարակական, տնտեսական եւ օրենսդրական մեխանիզմների ձեւավորման ու բովանդակային բարեփոխումների իրականացման գործում, “Օրինաց երկիր” կուսակցության 11-րդ արտահերթ համագումարը հայտարարում է, որ “Օրինաց երկիր” կուսակցությունը 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին սատարելու է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը` պատասխանատվություն ստանձնելով համագործակցելու երկրի հետագա կայուն զարգացման, պետության առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներին ըստ արժանվույն դիմակայելու, ժողովրդավարական բարեփոխումներ խորացնելու գործում ըստ ամենայնի աջակցելու է արդար, ազատ եւ թափանցիկ նախագահական ընտրությունների անցկացմանը, շարունակելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ հուսալի եւ վստահելի կառուցողական համագործակցությունը, նպատակ ունենալով խորացնել ժողովրդավարական բարեփոխումները եւ արդյունավետ իրականացնել ՕԵԿ եւ ՀՀԿ նախընտրական ծրագրերի համադրությամբ գործունեության միասնական քաղաքականությունը:

ՕԵԿ-ը գործադրելու է առավելագույն ջանքեր երկրում ծառացած խնդիրները համարձակ նախաձեռնողական եւ նորարարական մոտեցումներով աստիճանաբար, բայց հաստատուն լուծելու, մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու, պետության սոցիալական գործառույթները եւ զորակցությունը ընդլայնելու, հասարակության սպասումներն արդարացնելու համար: Ձեռնարկելու է ակտիվ եւ հետեւողական քայլեր ՀՀ անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հայանպաստ լուծման, հայրենիք-սփյուռք համագործակցության եւ կապերի ամրապնդման, ազգային համաձայնության, երկրում քաղաքական կայունության եւ զարգացման, միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության հեղինակության եւ դերի բարձրացման ուղղությամբ”:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ