17 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

“Ուզբեկստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից միայն նպաստավոր կարող է լինել Հայաստանի համար. քաղաքագետ

“Ուզբեկստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից միայն նպաստավոր կարող է լինել Հայաստանի համար”,- այս մասին Henaran.am -ի թղթակցի հետ զրույցում նշել է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: “Ղարաբաղյան հակամարտության հարցում Ուզբեկստանն ունի, մեղմ ասած, ոչ հայանպաստ դիրքորոշում: Հայաստանի հետ գտնվելով նույն ռազմաքաղաքական դաշինքում` Ուզբեկստանը առավել սերտ համագործակցել է Ադրբեջանի հետ եւ մշտապես դեմ է արտահայտվել ՀԱՊԿ-ի ծրագրերին”,-մեկնաբանում […]

Դավիթ Շահնազարյանի արձագանքը` սկանդալային ձայնագրությանը /վիդեո/

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի գաղտնազերծված ձայնագրության մեջ, որ հայտնվել էր համացանցում, շոշափվում էր նաև ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանի անունը: Զուրաբյանն Օսկանյանին ասում է. ”… մեր շարքերի մեջ էլ ներմուծվել ա էն բանը, որ Կոնգրեսի սաղ պրոբլեմն էն էր, որ գնացին ԲՀԿ-ի հետ համագործակցության: Հասկանո՞ւմ ես` շատ […]

Հռետորը մի քանի տարի պիտի մնա էստեղ, որ հասկանա Գալուստ Սահակյանի ասածը

Այսօր խորհրդարանում ԱԺ Կանոնակարգ օրենքի երկրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ վարմանն կարգի վերաբերյալ ձայն խմնդրելով, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուաբյանը հայտարարեց, թե նախագծի քննարկման ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության  ղեկավար Գալուստ Սահակյանն ինքնախոստովանություն  է արել եւ հայտարարել, թե ընտրություննեիը կեղծվել են: Ի պատասխա Գալուստ Սահակյանն արձագանքեց.”Ես կարծում եմ հռետորը մի քանի տարի պիտի մնա էստեղ. որ […]

Ուզբեկստանն այլեւս ՀԱՊԿ անդամ չէ

Ուզբեկստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ում պաշտոնապես դադարեցվել է: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` Մոսկվայում կայացած ՀԱՊԿ խորհրդի ընդլայնված նիստին, գրում է “утро.ру”-ն: Ուզբեկստանը նախկինում արդեն մեկ անգամ դուրս էր եկել ՀԱՊԿ անդամակցությունից 1999-ին: Երկրի իշխանությունները հրաժարվել էին շարունակել համաձայնությունը, սակայն 2006-ին Տաշքենտը վերականգնեց իր անդամակցությունը: Այս տարվա հունիսին այն կրկին իր անդամակցությունը դադարեցնելու նոտա […]

Բագրատյանը վերադարձել է, բայց Զուրաբյանի հետ չեն խոսել

ՀԱԿ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վերադարձել է արտերկրից` նա այսօր խորհրդարան էր եկել: Նշենք, որ Օսկանյան-Զուրաբյան գաղտնալսված ձայնագրության կապակցությամբ, որտեղ զրուցակիցները ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության կոնտեքստում անդրադառնում էին նաեւ նրա դիրքորոշմանը` նշելով, որ նա “գծից” դուրս է, Հրանտ Բագրատյանը որեւէ մեկնաբանություն չի տվել: Այսօր էլ Հրանտ Բագրատյանը կտրականապես հրաժարվեց որեւէ մեկնաբանությունից:  Տեղյա՞կ է եղել արդյոք […]

ՀԱԿ-ը աուդիտոր չի նշանակել

ԿԸՀ մամուլի ծառայությունից տեղեկացնում են. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն` Հանրապետության Նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում uտացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի: Ազգային ժողովի խմբակցությունների` վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում […]

Էթիկայի հանձնաժողովը չի տապալվի. ընդմիջում ընդմիջման հետեւից եւ քվեարկություն

Քիչ առաջ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քվեարկության դրեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի կազմում քաղաքական հավասարակշռություն հաստատել եւ լրացուցիչ տեղեր տրամադրել քաղաքական մեծամասնությանը: Նշենք, որ այս նախագիծն ԱԺ արտահերթ նիստի ամենավիճահարույց փաստաթուղթը կարելի […]

“Մուսկուլդ ցույց տուր”, ապարանցի Լյովա /վիդեո/

“Ովքեր էլ լինեն մեր մրցակիցները, մեր ռազմավարությունը, մարտավարությունը չի փոխվում”,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը` պատասխանելով այն հարցին, թե ԲՀԿ-ի` ընտրություններին չմասնակցելը որևէ բան փոխե՞լ է ՀՀԿ ռազմավարությունում:  Ասուլիսի մյուս բանախոսը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը ձեռնպահ մնաց այդ թեմայից խոսելուց: Ըստ նրա, ԲՀԿ-ն արդեն հայտարարությունն արել է եւ ավելացնելու բան չունի: […]

Բացի Կոնգրեսից, Տեր-Պետրոսյանին այլ ուժեր կսատարեն. Զուրաբյանը վստահ է

“Ես վստահ եմ, որ բացի Կոնգրեսից, իսկ Կոնգրեսում վստահ եմ , որ բոլոր ուժերը կսատարեն նրան, նաեւ Կոնգրեսից դուրս ուժեր կսատարեն Լեւոն Տեր-Պետրոսյանին”,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ՀԱԿ առաջնորդի` նախագահական ընտրություններում առաջադրվելու դեպքում ՀԱԿ-ը միայնա՞կ կմասնակցի ընտրություններին, թե՞ այլ ուժերի հետ համագործակցությամբ, ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի