21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Բագրատյանը` Հայաստանը ՛՛ծախող՛՛ վարչապե՞տ

Երեկ, Henaran.am-ի տեղեկություններով ՀԱԿ-ում, Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ թեժ քննարկում է տեղի ունեցել, թե ում է պաշտպանելու ՀԱԿ-ը: Տեր-Պետրոսյանը առաջարկել է ներկայացնել տեսակետներ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Լեւոն Զուրաբյանը անձամբ ամեն ինչ անում է, որպեսզի ՀԱԿ-ի թեկնածուն չլինի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Ըստ Զուրաբյանի, վերջինս համարվում է Հայաստանը “ծախող” վարչապետ, եւ ՀԱԿ-ի հայտարարությունը նրան սատարելու մասին, լիովին կհեղինազրկի Տեր-Պետրոսյանին: Բոլորովին այլ կարծիք ունեն ՀԱԿ-ի կազմի մեջ մտնող քաղաքական ուժերը: Նրանք Տեր-Պետրոսյանին զգուշացրել են, որ կհայտարարեն ՀԱԿ-ը լքելու մասին եւ կաջակցեն Բագրատյանին:

Տեր-Պետրոսյանը նրանց հորդորել է համբերել մինչեւ առաջադրումների վերջը եւ կտրուկ որոշումներ չկայացնել: Միաժամանակ հանձնարարել է բանակցել այլ ուժերի հետ՝ միասնական թեկնածու գտնելու համար:

“Գուցե Հրանտի՞ն սարքենք միասնական թեկնածու”,-հարցրել է Տեր-Պետրոսյանը՝ պատասխան չստանալով ոչ մեկից: Թեժ քննարկմանը մասնակցել էին Պետրոս Մակեյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լեւոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ այլոք: Մեր աղբյուրների փոխանցմամբ` հրավիրվել էր նաեւ Բագրատյանը, բայց նա չէր եկել:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ