15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Էթիկայի հանձնաժողովը Մհեր Սեդրակյանի հարցը քննության առնելու դիմումը կուսումնասիրի հունվարի 17-ին

ԱԺ Էթիկայի հանձնաժողովը հունվարի 17-ին կքննի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի եւ ‘’Ա1+’’-ի լրագրող Մհեր Արշակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի փաստով ‘’Թրանսփարենսի ինթերնեշնլ’’-ի դիմումը քննության առնելու հարցը:

 Henaran.am-ին այս մասին տեղեկացրեց ԱԺ Էթիկայի հանձնաժողովի անդամ, ‘’Ժառանգության’’ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ   երեկվանից պատգամավորներն արձակուրդի մեջ են եւ աշխատանքի կվերադառնան միայն հունվարի 16-ից:  ԱԺ էթիկայի հանձնաժողովը հարցը կքննարկի հենց առաջին նիստին` հունվարի 17-ին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին լրագրողը  կատարելով իր մասնագիտական պարտականությունները, փորձել է հարց ուղղել պատգամավոր Մհեր Սեդրակյանին, սակայն վերջինս, ի պատասխան, լրագրողին վիրավորել է եւ սպառնացել՝ ՛՛… կտամ ծնոտդ կպոկեմ ՛՛: Միջադեպի կապալկցությամբ 160-ից ավելի լրագրողներ դիմել էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, իսկ ’Թրանսփարենսի ինթերնեշնլ’’-ը դեռ անցած շաբաթ հարցն Էթիկայի հանձնաժողովում քննության առնելու մասին համապատասխան դիմում էր ներկայացրել:

Նշենք, որ Մհեր Սեդրակյանը կատարվածի առնչությամբ ‘’անկեղծորեն ափսոսանք’’ էր հայտնել, ինչը սակայն, չէր բավարարել ‘’Ա1+’’-ի նախագահին, որն այսուհետ ներկայացնում է իր լրագրողի շահերը

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ