07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞վ է արջի ծառայություն մատուցում եւ ինչո՞ւ է ՕԵԿ-ն ազնվացնում Նիկոլին

ՕԵԿ տասնմեկերորդ արտահերթ համագումարից հետո ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը պատասխանեց Henaran.am –ի եւ “Առավոտ”-ի մի քանի հարցերին` կապված Արթուր Բաղդասարյանի ելույթում հնչած շեշտադրումների հետ:

Մասնավորապես, խնդրեցինք մեկնաբանել, թե ում նկատի ուներ ՕԵԿ նախագահը, երբ խոսում էր արջի ծառայություններ մատուցողների մասին: “Մենք ունենք շատ լուրջ հնարավորություն` անցկացնելու շատ լավ ընտրություններ, որը բարձր կգնահատվի  նաեւ միջազգայն հանրության կողմից: Այս տեսանկյունից, կան մարդիկ, որոնք փորձում են հաճախ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել: Չպերսոնիֆիկացնելով այս ամենը, պարոն Բաղդասարյանի խոսքն ուղղված էր այս մարդկանց”,- նշեց Մհեր Շահգելդյանը:

Henaran.am –ի ճշտող հարցին, արդյոք այդ հայտարարությունն ուղղված էր ԲՀԿ-ին, Մհեր Շահգելդյանն ասաց.”Այդ հայտարարությունն ուղղված էր այն բոլոր մարդկանց, ովքեր մատուցում են արջի ծառայություններ կամ լինում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ: ԲՀԿ-ն հայտարարել է, որ չի առաջադրվում, ինչի մասին է խոսքը գնում”:

Henaran.am –ը Մհեր Շահգելդյանին խնդրեց անդրադառնալ նաեւ Արթուր Բաղդասարյանի այսօրվա ելույթի այն հատվածին, որտեղ վերջինս խոսեց մարտի մեկի դեպքերի մասին եւ “ազնիվ” ածականն օգտագործեց`ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանին անդրադառնալիս: ՕԵԿ-ը վերագնահատում է իր տեսակետները: “Էստեղ վերագնահատման խնդիր չկա, պարոն Բաղդասարյանի խոսքի մեջ կարծում եմ ամեն ինչ շատ հստակ ասված էր: Ի՞ նչը մեկնաբանեմ, Դուք խոսքը լսել եք”:

Մեր ճշտող հարցին, թե արդյոք այդ գնահատականը պայմանավորված է վերջին շրջանում ՀԱԿ-ի որդեգրած քաղաքական գծի վերաբերյալ Փաշինյանի ունեցած վերաբերմունքից, Մհեր Շահգելդյանը նշեց.”Երբ քաղաքական գործիչը հստակորեն արտահայտում է իր դիրքորոշումը, դա լինի Նիկոլ Փաշինյանը, թե այլ գործիչ, իր դիրքորոշման արտահայտությունը մենք գնահատում ենք նրա ազնվությունը, ցանկացած քաղաքական գործչի դեպքում”:

‘’Առավոտ”-ի խնդրանքով, Մհեր Շահգելդյանն անդրադարձավ նաեւ ՀՀՇ համագումարին եւ այն փաստին, որ Տեր-Պետրոսյանը այսօր էլ չհստակեցրեց` կառաջադրվի, թե ոչ նախագահական ընտրություններում.”Կարծում եմ, որ եթե մի քանի օրից  առաջադրումների ժամկետը լրանում է, քաղաքական ուժերն արդեն իսկ պետք է կողմնորոշված լինեին եւ քաղաքական գործիչները պետք է արդեն իսկ  կողմնորոշված լինեն:

Ես չեմ պատկերացնում, թե ինչ մոտիվներ ու մոտեցումներ ունի, միգուցե չեն էլ ուզում մտնել քաղաքական մրցակցության մեջ` հասկանալով, որ  դիրքերը թույլ են, հնարավոր է, որ կան այլ դրդապատճառներ”:

Մհեր Շահգելդյանը հավելեց, որ սա գալիս է փաստելու իր այն կանխատեսումը, թե այդ դաշտում կոնսոլիդացման գործընթացներ չկան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ