28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ է առաջադրվում էպոսագետը, և ինչո՞ւ չի առաջադրվում Տեր-Պետրոսյանը

”Ես հակված եմ, որ ընտրություններում չեն լինի անակնկալներ, իհարկե, ոչինչ բացառել չի կարելի, սակայն հիմա դրանք կանխատեսելի չեն՛՛,-այսօր ասուլիսում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

 Ըստ նրա՝ անակնկալ կարող է մատուցել միայն ՀՅԴ-ը, քանի որ վերջինս դեռ չի հայտնել նախագահական ընտրություններում իր դիրքորոշման մասին: 

Մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդ Լևեն Տեր-Պետրոսյանի չառաջադրման որոշումը՝ հոգեբանն ասաց, որ առաջին նախագահը վերջին տարիների զարգացումները շատ լավ տեսնում ու գնահատում էր: ՛՛Մարդկանց դիրքորոշումները, այն ստվար զանգվածը, որ գնում էր իրենց հետևից կամաց-կամաց մարում էր նա այդ ամենը գիտեր՛՛,-նկատեց Նալչաջյանն ու հավելեց, որ եթե Տեր-Պետրոսյանն առաջադրվեր ու խղճուկ տոկոսներ հավաքեր, ապա նրա կերպարի համար “լավ չէր լինի”: Իսկ Տեր-Պետրոսյանի բերած պատճառաբանությունը՝ տարիքը, Նալչաջյանը անհիմն է համարում:

Henaran.am-ի հարցին, թե ինչպես է հասարակության մեջ ընկալվում անհայտ մարդկանց առաջադրումը, հոգեբանը պատասխանեց, որ այստեղ երկու տեսակետ կա: Նախ և առաջ հասարակությունը չի հավատում, որ Հայաստանն այնքան դեմոկրատական երկիր է, որ որևէ գյուղից մեկը ցանկանում է գալ ու առաջդրվել: Մյուս կողմից՝ ինչպես Նալչաջյանը նկատեց, հայերը շատ քաղաքականացված են:

՛՛Մեր երկրում, երբ երեխաներին հարցնում ես՝ ինչ ուզում ես դառնալ, ասում են նախագահ, մենք շատ քաղաքականացված ենք, բոլորի մտքով անցնում է, որ եթե ես լինեի նախագահ, ես ճիշտ կտանեի այս ուղին, այս սկզբունքով էլ իրենց երազանքներն ի կատար են ածում՛՛,-պատասխանեց Կարինե Նալչաջյանը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ