21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՅԴ-ն չբացառեց ընտրություններից հետո իշխանության հետ համագործակցելը. ”Էն, ինչ բացառել ենք, գրել ենք”

ՀՅԴ ներկայացուցիչները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ՀՅԴ առաջարկած յոթ կետերի շուրջ դեկտեմբերի ութին կայացած հանդիպումից բաց, այլ հանդիպում չեն ունեցել: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցությանղեկավար Արմեն Ռուստամյանը:

“Ոչ նույն կազմով չենք ունեցել հանդիպում: Վերջին հանդիպման մասին հայտարարեվել է. ես եւ Հրանտ Մարգարյանն ենք ներկա եղել,  մտեքրի փոխանակում է եղել, տեղ կա աշխատանքները շարունակելու, որոշ հարցեր մնացել են կիսատ քննարկված, մասնավորապես այն հատվածը, որը վերաբերվում է ընդդիմության տեղի եւ դերակատարության մեծացմանը  վերահսկման հնարավորությունների մեծացմանը որպես միասնական քաղաքական համակարգի ձեւավորման կարեւոր խնդիր”,-նշեց Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ-ական գործիչը հավելեց, որ այս առումով քննարկումներ առջեւում կարող են լինել: “Մենք , իհարկե, ասյ ըԸնտրությունների ընթացքում կհետեւենք հայտարարույթուններին, դրանից էլ կերեւա` որքանով տեղ կա շարունակելու քննարկումները եւ  հնարավոր պայմանավորվածություններ ձեռք բերել իրավիճակի փոփոխության հետ կապված մեր լուծումներով, բայց մինչեւ հիմա  դա տեղի չի ունեցել’’,-հավելեց Արմեն Ռուստամյանը:

Իսկ ՀՅԴ ԳՄ անդամ, խմբակցության քարտուղար, Աղվան Վարդանյանը նշեց, որ ընդհանրապես նախագահների հետ հանդիպումներ, անկախ նրանից ՀՅԴ-ն ընդդիմություն է եղել , թե ոչ, պետք է տեղի.”Սա մեր երկիրն է, մեր իրականությունն է եւ մենք պատասխանատու ենք: Մենք այն ժամանակ էլ` նույնիսկ իննսունչորս թվականից հետո, երբ ՀՅԴ-ն կասեցված էր, բանտերում էր, Դաշնակցությունը հանդիպում է ունեցել ժամանակի նախագահի հետ եւ ներկայացրել ենք մեր մոտեցումները արտաքին քաղաքական հարցերի եւ քաղաքական վերաբերմունքի հետ կապված:  Ով էլ լինի նախագահը, ՀՅԴ այն ուժն է, որ այս հարցերը պետք է բարձրացնի, դրա մեջ արտառոց բան մի տեսեք:

Henaran.am-ի հարցին, թե նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքերը ՀՅԴ-ն կանխորոշված է համարում, իշխանության հետ այս կամ այն ֆորմատով համագործակցությունը հնարավոր է եւ արդյոք վերը նշված քննարկումները կարող են դրա համար հող ստեղծել, Արմեն Ռուսատամյանը պատասխանեց.’’Սպասեք ընտրութուններն ավարտվեն, ասել ենք` ինչն ենք հանարովոր համարում: Մինչեւ ընտրությունները արդեն պարզ է, թե ինչ ճանապարհով կգնա Դաշնակցությունը, ընտրություններից հետո մենք մեր գնահատականը կտանք, թե ընտրություններին, թե ամեն ինչին: Կամաց կամաց շտապելու խնդիր չկա, էս երկու ամսին ավարտվեցին, հիմա անցել ենք հետընտրական գործընթացների՞ն: Էն, ինչ որ բացառել ենք գրել ենք` աջակցելը բացառել ենք’’:

Նույն հարցի վերաբերյալ Աղվան Վարդանյանը հավելեց.’’Մենք ընդդիմադիր քաղաքական ուժ ենք, աշխարհում ոչ մի բան բացառել պետք չէ”: Ինչ վերաբերվում է քաղաքական ուժերի հետ գործակցությանը, նա նշեց, որ սա ՀՅԴ-ի ամենօրյա աշխատանքը պետք է լինի:

 Դիտարկմանը“ իսկ կոալիցիայի տեսքով, Աղվան Վարդանյանն արձագանքեց.’’Ի՞նչ կոալիցիա,Կոալիցիան աշխատում է բացարձակ մեծամասնությամբ’’: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ