Բոլորս ընդդիմության կարիքն ունենք. Արմեն Աշոտյան
ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ հայասատանյան քաղքականությանը ընդդիմությունն է պակասում:
”Վերջին մի քանի համապետական ընտրությունների արդյունքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում էլեկտորատը ունի մոտավորապես հետևյալ կառուցվածքը`
մոտ 40 % իշխանական ձայներ են, որոնք միշտ քվեարկում են հօգուտ գործող ղեկավարության:
մոտ 35 % ըննդիմադիր ձայներ են, որոնք երբեք ձայն չեն տալիս գործողներին և քվեարկում եմ հակաիշխանական ուժերի համար, անկախ այդ ուժերի իրական քաղաքական կշռից և տրամաչափից:
Մնացյալ շուրջ 25% այն ձայներն են, որոնց ընտրական կողմնորոշումը մեծապես կախծված է հենց քարոզարշավի ընթացքում թեկնածուներից ստացած տպավորությունից:
Հետևաբար գալիք նախագահական ընտրություններին.
1. Գործող Նախագահը կարող է հավաքել շուրջ 60-65 % ձայն, կախված քարոզարշավի ընթացքից:
2. Ընդդիմադիր էլեկտորատի լիարժեք մոբիլիզացման համար ոչ իշխանական թեկնածուները պետք է առավելագույն ջանքեր գործադրեն և հանեն իրեն “հետլևոնական” նիրհից:
3. Ընտրությունների արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը կարող են դառնալ Հայաստանում 2-3-րդ ձայն ու կշիռ ունեցող քաղաքական դերակատարները և հետընտրական ժամանակահատվածում իրենց շուրջը վերաձևավորեն ընդդիմադիր դաշտը` ազգայինից մինչև լիբերալ:
Եզրափակելով, հավելեմ, որ ակնհայտ հաղթողի պարագայում գալիք ընտրությունները կարող են դառնալ Հայաստանում նոր ընդդիմադիր կոնֆիգուրացիայի սկիզբ:
Նոր որակի, նոր գործելաոճի, նոր մտածելակերպի ընդդիմության, ինչի կարիքն ունենք ԲՈԼՈՐՍ”,-գրել է Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում: