08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Արթուր Աբրահամը նախագահի նախընտրած թեկնածու ունի

 ‘’Ես դեռ չեմ մտածել այդ մասին, հիմա որ ասում եք մտածում եմ ’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ի պատասխան հարցի, թե արդյոք մի օր էլ WBO վարկածով աշխարհի չեմպիոն, հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անունը կարող ենք տեսնել ընտրությունների թեկնածուների ցանկում` ասաց Աբրահամը:

Նա չխուսափեց քաղաքական հարցերից, և անկեղծորեն պատասխանեց, որ կայանալիք նախագահական ընտրություններում նախընտրելի թեկնածու ունի: ”Մեր պետության նախագահ Սերժ Սարգսյանն է իմ նախընտրելի թեկնածուն”,-ասաց Աբրահամը: Հարցին, թե ա՞յլ կլիներ նրա նախապատվությունը, եթե ընտրություններում առաջադրվեր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, աշխարհի չեմպիոնը պատասխանեց. ” Եթե առաջադրվեր Ծառուկյանը, այդ ժամանակ էլ կհարցնեիք”:

Հիշեցնենք, վերջերս Արթուրը նկարարահանվել էր գերմանացի հանրահայտ դերասան, ռեժիսոր Թիլ Շվայգերի ֆիլմում, որտեղ նա կատարել է սուտինյորի դեր: Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե արդյոք կրկին սպասվում են նման անակնկալներ:

”Կինոն սպորտսմենի համար այնքան ձանձրալի է, երեք րոպե ինչ-որ բան ես անում, հետո պետք է նստես, սպասես, մինչև իրենք փոխում են, լույսեր են միացնում, անջատում, նորից մի ժամ սպասում ես, շատ դժվար է”,-հումորով պատասխանեց Արթուր Աբրահամը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ