“Ժառանգության” թեկնածուն ծանրակշիռ է
Ըստ “Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի առաջադրումը մեկ նպատակ ունի՝ փորձել շահել էլեկտորատը: Սաֆարյանի խոսքով, այս դեպքում “Ժառանգության” թեկնածուն դառնում է ամենածանրակշիռը եւ իշխանության համար առաջին մրցակիցը: “Նախագահական ընտրարշավի շեմին մենք այս պահի դրությամբ ունենք հիասթափված, շփոթահար հասարակության մի հատված: Ես չեմ կիսում այն կարծիքը, որ խաղի ելքը կանխորոշված է”,-ասաց Սաֆարյանը:
Վերջինս նաեւ չի հավատում, որ Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու պատճառը տարիքն էր: Նրա խոսքով, իրական պատճառը թաքնված է, իրականում ՀԱԿ-ի համար չափազանց վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել:
“Ասել, որ երկու օր հետո կհայտարարեմ որոշումը եւ դրանից հետո ասել, թե ես 68 տարեկան եմ, դա նշանակում է, թե երկու օր հետո ես իմացել, որ դու այդ տարիքում ես”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սաֆարյանը: Իսկ ընդհանուր առմամբ, Ստյոպա Սաֆարյանը անցնող տարին համարեց կոնֆլիկտների տարի, քաղաքական կոնֆլիկտների՝ Վարդան Օսկանյանի եւ ատկատների պահով: