Օսկանյանի 2 ձեռքբերումները
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է 2012-ը` ներկայացնելով տարվա ընթացքում իր հետ կատարված կարևոր իրադարձությունները:
”2012 թվականն անձամբ ինձ համար նշանավորվեց երկու իրադարձություններով: Մեկը ակտիվ քաղաքականություն իմ վերադարձն էր, մյուսը՝ ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործը:
Տարվա ընթացքում իմ հարցազրույցներում, ելույթներում և ֆեյսբուքյան գրառումներում այս երկուսի մասին բազմիցս խոսել եմ։ Այս պահին նոր բան չունեմ ավելացնելու: Միայն կասեմ, որ և՛ քաղաքական, և՛ քաղաքացիական իմ գործունեության մեջ հետապնդել եմ մի նպատակ՝ անկեղծորեն նպաստ բերել Հայաստանի պետականության կայացմանն ու զարգացմանը:
Եթե 2012թ. իմ գործունեությամբ՝ լինի անձնական, քաղաքական, թե քաղաքացիական, որևէ մեկի հույսերը չեմ արդարացրել, անկախ ամեն ինչից հայցում եմ նրանց ըմբռնումը: Բայց նաև ուզում եմ ասել, որ կյանքը շարունակվում է, շատ բան առջևում է:
Բոլորին մաղթում եմ լավագույնը 2013 թվականին”,-գրել է Օսկանյանը: