06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Երկրի ղեկավարը չի կարողանում համակերպվել, որ տանուլ է տվել պետական համակարգի կառավարումը

Այսօրվա կառավարության նիստին վարչապետը այնքան դժգոհեց նախարարություններից, որ նրանցում աշխատող մարդկանց անվանեց «պարապ կոֆե խմողներ»:

Հնարավոր է և կա նման բան մեր պետական համակարգում, բայց նման ձևով դժգոհել կարելի է հարևան երկրի պետական համակարգից, բայց ոչ սեփական:

Նիկոլը մոռանում է, որ ինքն է այդ համակարգի ղեկավարը և այդ պետական համակարգը իր ցածր աշխատավարձ ստացող աշխատակիցներով չունի մոտիվացիա ակտիվ աշխատելու, քանի որ հասկանում է, որ նախարարները ստանում են միլիոններ, իսկ իրենք 80.000 դրամ: Բա կոֆե չխմեն, ի՞նչ խմեն, կարողա՞ «Նաիրի» կոնյակ խմեն:

Նիկոլը առանց ամաչելու ուղիղ ասում է․ «Ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է, ես այն ջարդելու եմ»։ Է, ջարդի քո երկրի պետական համակարգն է ջարդվում, վաղը ո՞վ է գալու այդ մադկանց փոխարեն «աղքատավարձով» 9-ից-18:00 աշխատի: Նիկոլին թվում է, բոլորը վարչապետի կամ նախարարների նման ապրում են, ու պարտավոր են իրեն հավատան ու գոյատևեն մինչև բաղձալի 2050թ., չի լինելու հավատ, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ թավշիստները շուտով հեռանալու են և մարդիկ չեն ուզում կորցնել իրենց աշխատանքը, դիմանում են դեռ: Ամոթալի է նման բաներ հրապարակայորեն ասել, քո իսկ պատասխանատվության տակ գտնվող կառույցների մասին և խոսել այնպես, իբրև այդ նախարարությունների հետ դու կապ չունես:

Երկրի ղեկավարը չի կարողանում համակերպվել, որ տանուլ է տվել պետական համակարգի կառավարումը:

Գրում է «Ռեֆորմիստների» առաջնորդ Վահան Բաբայանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ