06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«ԱԱԾ- ի գործը չէ սատանայի առեղծվածային փնտրտուքով զբաղվելը». Գեորգի Գաբրիելյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱԱԾ հայտարարությունը օտարերկրյա գործակալի մասին տեղին էր, սակայն գործնականում` անպտուղ:

Գովելի է, որ ԱԱԾ աշխատակիցներին և կառույցը վարկաբեկող անձին ցույց եք տվել իր տեղը: Դրանով բարձր եք պահել համակարգի պատիվը, ծառայողների և սպաների օրնիբուն նվիրված տքնաջան աշխատանքը: Սակայն, ԱԱԾ-ն «Պապ թագավորի» կամ «Հռոմի պապի» քաղաքական բռնակալական պատվերները և հակաօրինական հրամանները նույնպես չպետք է կատարի, քանի որ դա նույնպես վնասում է ԱԱԾ վարկանիշին: ԱԱԾ- ի գործը չէ սատանայի առեղծվածային փնտրտուքով զբաղվելը, ՍԴ նախագահի երեխաներին, հարազատներին ԱԱԾ պադվալներ հրավիրելը և այլն:
Ձեր հայտարարության մեջ նշում եք.-«Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո…..»:

Չե՞ք կարծում, որ սխալ արտահայտություն է, որ ՀՀ-ում հեղափոխություն չի եղել, ՀՀ-ում եղել է իշխանազավթում: Եվ դրա շահառուներից է եղել նաև Ձեր կողմից մատնանշված սորոսի գործակալը` իրենց ողջ բանդայով:
Կարծում եմ կգա ժամանակը, որ ԱԱԾ-ն կզբաղվի իշխանազավթման, հասարակության պառակտման, կրոնի և Եկեղեցու, պետականության, օրենսդիր և դատական իշխանության վրա հարձակման կոչ հնչեցրածների գործերով»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ