29 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Կապանի Ոստիկանության դիմաց լարված իրավիճակ է». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կապանի Ոստիկանության դիմաց լարված իրավիճակ է: Երեկ դիմակավորված անձանց կողմից բերման են ենթարկվել մի շարք անձիք` առանց ձերբակալման հիմք ներկայացնելու: Այս պահին նրանց փորձում են տեղափոխել Երևան, սակայն հարազատները պահանջում են ներկայացնել ձերբակալման հիմքերը»:

«Իշխանությունների հիստերիկ նոպաներն այլեւս մշտական են դարձել». Արմեն Աշոտյան

Քաջարանում ձերբակալություններին անդրադառնալով՝  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունների հիստերիկ նոպաներն այլեւս մշտական են դարձել։ Բայց սա միայն մոտեցնում է իրենց անփառունակ վախճանը»:

«Նախկինում եղած թերությունների մասին հորինված լեգենդներն այլևս պատրվակ չեն իշխանությունների անկարողություններն արդարցնելու համար». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այլևս երբեք… Մեր հասարակական-քաղաքական կյանքը վերածվել է լրջագույն խնդիրների ու անլրջության մրցավազքի։ Չմոռանանք, որ հայկական երկու պետականությունները մեզ Աստծուց են տրվել, հայ ժողովրդի դարավոր երազներով ու աղոթքներով են վերակենդանացել, մեր հերոսների արյունով են ջրվել, բազմաթիվ նվիրյալների աշխատանքով են կերտվել։ Այն մեզ Հայ պահող ու […]

«Ագրեսիվ Նիկոլի մուննաթները». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է. «Ագրեսիվ Նիկոլի մուննաթները… Այսօր արդեն կարելի է ՓԱՍՏԵԼ որ ունենք մի մուննաթ իրավիճակ, երբ Նիկոլնն արդեն որերորդ անգամ ուղղակի խուսափում է հստակեցումներ մտցնել իր և իր թիմի հասցեին հնչող մեղադրանքների մեջ։ Նա գտել է լուծման մի տարօրինակ և, ըստ իրեն, աշխատող տարբերակ՝ «մեզ չափում են իրենց արշինով», «մեզ […]

«Գիշերով զանգեր են ստանում՝ սրան բռնեք, նրան ձերբակալեք. սա են պատմում Փաշինյանի հետ աշխատած մարդիկ». Կարինե Աճեմյան

Հայաստանում հնչող ինքնադատաստանի կոչերն իշխանության կողմից չեն քննադատվում, ինչի հետևանքով էլ ունեցանք հերթական հարձակման դեպքը, այս անգամ արդեն՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի նկատմամբ։ Այսօր 168 ТV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը: «Տիգրան Աթանեսյանի ընտանիքի անդամների վրա հարձակումը ցուցիչ է մի շատ վատ բանի, և սա նշանակում է, որ մենք այլևս ժողովրդավարության մասին խոսել […]

Մի քանի օր առաջ Հայաստանից ծխախոտով ինքնաթիռ է մեկնել Աբխազիա. Միքայել Մինասյան /տեսանյութ/

Այդ ընտանիքը, որը մինչեւ կոկորդը խրված է կոռուպցիայի մեջ, այսօր ոչ միայն չի բացատրում, այլեւ մուննաթ է գալիս ժողովրդի վրա: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը չի պատրաստվում հերքել մաքսանենգ ծխախոտին իր ընտանիքի՝ առնչություն ունենալու մեղադրանքը, այս մասին այսօր՝ մայիսի 23–ին, ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» ֆեյսբուքյան տեսաշարի […]

Նույն ՀՀԿ-ում կան մարդիկ, որոնց գիտելիքները պետք է ծառայեցնել հայրենիքի շենացմանը. Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր    Վանեցյանը հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթին։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ ստորեւ։   «- Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն ասաց, որ Դուք 2019-ին Հռոմում հանդիպել եք իրեն, գործարք եք առաջարկել։ Եղե՞լ է նման բան։ Խոստանում եմ այդ հարցին անդրադառնալ առաջիկայում եւ մանրակրկիտ։ Հաշվի առնելով, որ […]

Թբիլիսիից Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել են ոչ դիվանագիտական ու զարմանալի

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել է ոչ դիվանագիտական։ Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը։  Հիշեցնենք, որ նախարար Արսեն Թորոսյանը երեկ ՀԽ անդամների հետ օնլայն քննարկմանը հայտարարեց, որ Հայաստանի հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան հարևան Վրաստանինը, իսկ Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի քիչ […]

Գագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից․ հայտարարություն

Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարում է, որ մի ամբողջ պետական ապարատ, ուժերի ամբողջ լարումով, անօրինական կարգով Գագիկ Խաչատրյանին «Աստղիկ» բժշկական կենտրոնից տեղափոխեց «Երևան-Կենտրոն»  քրեակատարողական հիմնարկ՝ զրկելով իր առողջության պահպանման սահմանադարական իրավունքից: Դրանից հետո, ինչպես արդեն սովորական է դարձել, սկսվել են պետական պաշտոնյաների մանիպուլյացիոն արդարացումները: Փաստերն ամբողջությամբ չեն ներկայացնում Փաստաբանական խումբը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի