17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մոտավոր հաշվարկով սեպտեմբերի սկզբին կունենանք կորոնավիրուսի օրական մոտ 140 նոր դեպք. ՀՀ պարետ

Հանրային կարգապահությունը դեռևս բավարար չէ վարակի դինամիկան նվազեցնելու համար: Սրա մասին են վկայում ոստիկանների կողմից արձանագրված խախտումները, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով՝ մինչ օրս դիմակ չկրելու և անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար կազմվել է 81 հազար 84 արձանագրություն:

Տիգրան Ավինյանը միաժամանակ նկատեց, որ համեմատաբար նվազել են տնտեսվարողների շրջանում խախտումները:

Վերջում ՀՀ պարետը տեղեկացրեց, որ մոտավոր հաշվարկով սեպտեմբերի սկզբին կունենանք  օրական մոտ 140 կորանավիրուսի նոր դեպք: Կանխատեսումներն, ըստ նրա, խիստ նախնական են:

«Ցանկացած պահի, երբ տեսնենք, որ առողջապահական համակարգն այլևս ի վիճակի չէ պատշաճ բուժսպասարկում իրականացնել, վերսկսելու ենք սահմանփակումների վերաբերյալ քննարկումները», – նշեց ՀՀ պարետը:

 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ