29 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադամանդի արտահանման թեմայով կամ դու ես ստում, կամ՝ Կառավարությունը. Մինասյանը՝ Թունյանին

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը՞ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի երեկվա հրապարակմանը, որում վերջինս անդրադարձել էր Հայաստանից ադամանդի վերաարտահանման թեմային, ինչի մասին ավելի վաղ խոսել էր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Արմեն Մինասյանի գրառումը ներկայացնում ենք ստորև: «Պատգամավոր Բաբկեն Թունյանը երեկ փորձել է հակադարձել նախկին դեսպան Միքայել Մինասյանին՝ մտածող […]

Հուսով եմ՝ չեք տխրել այս չնախատեսված շրջադարձից․ Հայկ Մարությանը շնորհավորել է շրջանավարտներին

Երեւանին քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է շրջանավարտներին ուսումնական տարվա ավարտի կամակցությամբ։ Նրա շնորհավորական խոսքում, որը տեղադրվել է քաղաքապետի ֆեյսբուքյան էջում, մասնավորապես ասվում է․ «Սիրելի շրջանավարտներ, Ձեր դպրոցական կյանքի վերջին շաբաթն է ավարտվում: Գիտեմ, որ այլ կերպ էիք պատկերացնում կյանքի այս հատվածի ամփոփումը: Հուսով եմ՝ չեք տխրել այս չնախատեսված շրջադարձից, որովհետև կյանքի ցանկացած անակնկալ իր հետ […]

«Այն, ինչ տեղի է ունեցել, ունի կազմակերպիչներ». Փաստաբանը պնդում է՝ իր տան վրա հարձակվողները սերտ կապեր ունեն իշխանավորների հետ

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ պատմեց իր ընտանիքի վրա հարձակման դեպքից։ «Երկու օր է՝ իմ ընտանիքի հանդեպ ոտնձգություններ են լինում, ես ապրում եմ Քանաքեռի մասնավոր հատվածում, իմ տանն անմիջապես կպած գտնվում է Քանաքեռի հին թատրոնը, ներկայում այն ձայնագրման ստուդիա է, այնտեղ կա փոքրիկ խաղահրապարակ ու տիրոջ որդին պահանջում է, որ երեխաներս իրավունք […]

«Նիկոլ Փաշինյանի «ստացված» կադրերը». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի «ստացված» կադրերը ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը սիրում է խոսել խորհրդարանական դիվանագիտության իր մեծ փորձի մասին։ Եկեք տեսնենք, թե ինչպես է նա կատարում իր բուն պարտականությունները, որի համար մեր հարկերից ստանում է ոչ միայն աշխատավարձ, այլ նաեւ աստղաբաշխական […]

«Գործող կառավարությունն առ այսօր չի արել մի քայլ, որը դրական արդյունք ունենա». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գործող կառավարությունն առ այսօր չի արել մի քայլ, որը դրական արդյունք ունենա և կոչվի հանուն Հայաստանի Հանրապետության։ 1. Արցախի հարցում մտել են վտանգավոր տեղապտույտի մեջ, որը կարող է «սադրել» նոր ավանտյուրա։ 2. Հակաճգնաժամային հստակ քաղաքականության բացակայությունը, նոր ռիսկեր ու ծանր սոցիալակսն մարտահրավերներ է բերում […]

Կարմիր գծեր են հատվում, թիրախավորվում է ամենաարժեքավորը․ Իշխան Սաղաթելյան

Խստորեն դատապարտելի է փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի՝ կնոջ և անչափահաս երեխայի նկատմամբ կատարված հարձակումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Տեղի ունեցածը ՀՀ իշխանությունների կողմից երկու տարի շարունակ հանրության շրջանում գեներացվող ատելության, թշնամանքի և անհանդուրժողականության քարոզի արդյունք է և հետևանքը։ Մեր հասարակությունը հայտնվել է բարոյահոգեբանական մի իրավիճակում, […]

Արեք էլի այդ հակասահմանադրական հանրաքվեն․ Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ամբողջությամբ բնական է, որ ՍԴ-ն ցրելու, ապա սեփական դատավորներով անձնական ՍԴ ձևավորելու օրինական ճանապարհ պարզապես գոյություն չունի։ Բնական է, քանի որ նման բան պարզապես չպետք է լինի։ ՍԴ-ն պետք է ձևավորվի տարբեր ժամանակներում, տարբեր իշխանությունների օրոք, իշխանության տարբեր մարմինների առաջարկով ընտրված տարբեր դատավորներից։ Օրենքի ոտնահարմամբ այդ «գերնպատակին» […]

Ա՜յ ապիկար, էնքան ոչինչ ես, որ նախարար նշանակվելուց հետո քեզ բժիշկները չեն ճանաչում. պատգամավորը՝ նախարարին

Ահա, թե համավարակի տարածման կրիտիկական օրերին ինչով է զբաղված առողջապահության հետ ոչ մի աղերս չունեցող նախարար կոչեցյալը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, ով տեղադրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը:: Նա, մասնավորապես, նշել է. «Լավ, եթե իսկապես վստահենք Նիկոլ Փաշինյանի՝ վեթինգի (կադրերի մաքրազարդման) գաղափարին, ապա ի՞նչ գործ […]

«Ո՞նց չեն տալիս». Փաշինյանը հանձնարարեց ստուգել, թե ինչու ջերմոցի տիրոջը վարկ չեն տվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում շրջել է ջերմոցներով ու ինտենսիվ այգիներով: Մասնավորապե, Ազատան գյուղում ինտենսիվ այգիներից մեկի սեփականատերը դիմելով վարչապետին ասաց. «Ուզում ենք ընդլայնվել, բայց հող չկա: Մոտ տարածքներում փոքր հողակտորներ կան, որոնց մի մասի դեպքում գիտենք սեփականատերն ով է, մյուս մասի դեպքում չգիտենք: Այդ հողերը մեծ մասամբ չեն մշակվում»: Նա հավելեց, որ ավանդական […]

ԱԺ–ն չի կարող լուծել այդ հարցը. Դավիթ Հարությունյանը՝ ՍԴ դատավորներից «ազատվելու» նոր տարբերակի մասին

Սահմանադրական դատարանի՝ 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները դադարեցնելը, իսկ մյուս անդամների պաշտոնավարման ժամկետը նույնքան ժամանակով սահմանափակելը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով։ Նման տեսակետ  NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով  Սահմանադրական դատարանի կազմը փոփոխելու՝ իշխանությունների առաջ քաշած նոր տարբերակին։ Դավիթ Հարությունյանի խոսքով՝  նման փոփոխություն հնարավոր է իրականացնել բացառապես հանրաքվեի միջոցով, իսկ եթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի