12 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԳՍՄ ճշմարտախոս նախարարին. Տեր Տիգրան քահանա Բադիրյան

Տեր Տիգրան քահանա Բադիրյանը գրել է. Երեկ ականատես եղանք Պետրոս Ղազարյանի հետ Արայիկ Հարությունյանի հարցազրույցին, որտեղ պարոն նախարարը իրեն հատուկ անկոռեկտ ոճով «սուտ և կեղծիք» համարեց Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի առաջ քաշած որոշ մտահոգություններ։ Այս առնչությամբ մի քանի դիտարկում․ 1․ Մանիպուլյատիվ է այն պնդումը, թե չափորոշիչների մեջ «բարոյականություն» բառի բացակայությունը կարելի է հիմնավորել, որոշ հոգևորականների մեղավոր […]

Թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց այլատյաց կեցվածքը. Արցախի նախագահ

Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց ժխտողական ու այլատյաց կեցվածքը: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Իսկ քրիստոնեական արժեքներին դավանող գերտերությունների այս թեմայով ամեն մի արձագանք շատ նման է հիվանդ ու անօգնական մարդու հոգոցի, քանի դեռ կան Հայոց Ցեղասպանության ուրացումը, հայ-թուրքական փակ սահմանը, Մերձավոր […]

Թուրքիան շարունակում է հոգևոր և մշակութային արժեքներ ոտնահարելու իր վարքագիծը. Արամ Ա Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսն անդրադարձել է Թուրքիայում Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը:  Կաթողիկոսն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է «Արժեքներ ոտնահարելու և միջազգային սկզբունքներն անտեսելու Թուրքիայի վարքագիծը շարունակվում է» վերտառությամբ հայտարարությունը, որում նշվում է.  «Քիչ առաջ համացանցով իմացանք, թե թուրքական դատարանը որոշել է Կոստանդնուպոլսի հունաց Այա Սոֆիա պատմական Մայր Տաճարը մզկիթի վերածել: Արդարև, 537 թվականին […]

Ալե՛ն, նայի՛ր շուրջբոլորդ և մի՛ խոսիր ծրարներից

Yerkir.am-ը գրում է․ «ՀՀ ԱԺ փոխնագահի աթոռին հայտնված Ալեն Սիմոնյանն ինքնատիրապետումը կորցրեց լրագրողի՝ ԱԺ պատգամավորներին մեկ տարվա ընթացքում տրված շուրջ 580 միլիոն պարգևավճար տալու մասին միանգամայն արդարացի հարցադրումների տարափի տակ:  Մինչ Ալեն Սիմոնյանի ցնցումներին անդրադառնալը՝ փաստենք, որ նա հերթական անգամ խեղեց իրերի իրական պատկերը՝ տպավորություն ստեղծելով, որ, իբրև թե, այդ 580 միլիոնն ստացել են ԱԺ պատգամավորները և […]

Հ1-ի եթերում ծաղրում ու պիտակավորում են անձանց․ «Մեդիա պաշտպան»

Մեդիա պաշտպանը հայտնում է․  «Հուլիսի 10-ին Պետրոս Ղազարյանի հյուրը փաստաբան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն էր։ Թեման՝ ՄԻԵԴ որոշումը։ Զրույցը վերածվեց ատելության քարոզի, թիրախում նախկին իշխանության ներկայացուցիչներն էին։ Պետրոս Ղազարյանը, որի գործառույթը հարցեր տալն է, իր տեսակետը ներկայացրեց․ «Մի էդպիսի իրավապաշտպան կա, որը նախկինում երբեք ծպտուն չէր հանում, երբ աղաղակող անարդարություններ էին լինում, […]

Իշխանությունը պատրաստ է ատելությունը ՖԲ-ից տեղափոխել փողոցներ․ Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը գրում է․ «Մի պատմություն հիշեցի Վահան Հովհաննիսյանից։ 1996-98-ի դատավարության ժամանակ «Մտավորականների միություն» կազմակերպության կողմից (երջանկահիշատակ Ֆելիքս Սաֆարյան ու լավ մարդ Լևոն Ջավախյան) Վահանի հասարակական պաշտպանն էի և մյուս 2 պաշտպանների՝ Անահիտ Եսայանի ու Հովհաննես Ասրյանի հետ այնպես էինք դասավորել, որ համարյա ամեն օր լինեինք մեկուսարանում։ Շատ էինք զրուցում թե՛ քրեական գործի, […]

Հնարավո՞ր է՝ ատոմակայանն այլևս չաշխատի․ «Հրապարակ»

Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների, ատոմակայանի շուրջ տեղի ունեցող զարգացումների, ռուսական վարկի երկրորդ մասի մերժման ֆոնին հայաստանյան իշխանություններն անչափ «զգայուն» են դարձել ատոմակայանին վերաբերող հարցադրումների նկատմամբ: Խնդրո առնչությամբ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն հարցում էինք արել՝ Սուրեն Պապիկյանից փորձել էինք ճշտել, թե որքան ժամանակով է կանգնել ատոմակայանը, երբ այն վերանորոգված կլինի, ոմանք պնդում են, որ հնարավոր է ատոմակայանն […]

Տնտեսության իրական հատվածը․ հետաքրքիր ու հակասական տվյալներ․ Politeconomy

Politeconomy.org-ը գրում է․ «Տնտեսության իրական հատվածի մասին պաշտոնական վիճակագրությունը հետաքրքիր ու հակասական տվյալներ է հրապարակել: Մայիս ամսվա համար նշվում է հետևյալը՝ 2019-ի մայիսի համեմատ արդյունաբերությունը կրճատվել է 3.9 տոկոսով: Սակայն 2020 հունվար-մայիսը նախորդ տարվա համեմատ 2.4 տոկոսանոց աճ ունի: Մինչ արդյունաբերության աճի ցուցանիշները դիտարկելը նշենք, որ նույն ժամանակահատվածների հարաբերությամբ շինարարությունը կրճատվել է 23.4 տոկոսով: Սա անսպասելի ցուցանիշ չես համարի: Հիշեցնենք, որ գյուղատնտեսության մասին տվյալներ հրապարակվում […]

Պաշտոնյաների ներգործությամբ ընտանիքիս հանդեպ հարձակման գործը կարճվելու է․ Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ հասած տեղեկություններով որոշ բարձրագույն պաշտոնյաների ներգործությամբ ընտանիքիս հանդեպ կատարված հարձակման քրեական գործը կարճվելու է: Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա խոսք եմ տալի մոտիկից ու շատ ինտիմ ծանոթանալ հարձակման թե կատարողների, թե պատվիրատուների մայրերի, քույրերի և կանանց հետ: Անգամ իմ համբերության բաժակը կարող է լցվել»։

Ինչո՞ւ է առողջապահության նախարարությունը թաքցնում տվյալները․ «Ժողովուրդ»

․ «Դեռեւս 2020 թվականի հունիսի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն, եւ երեկ՝ հարցումից 30 օր անց, ստանում ենք հարցման պատասխանը, սակայն առանց էական պատասխանների: Նախ նշենք՝ ՀՀ առողջապահության նախարարությունից փորձել էինք պարզել, թե մինչեւ օրս որքան հավելավճար, պարգեւավճար են ստացել կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացին միացած բուժաշխատողները (բժիշկներ, բուժքույրներ, վարորդներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի