23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ալե՛ն, նայի՛ր շուրջբոլորդ և մի՛ խոսիր ծրարներից

Yerkir.am-ը գրում է․ «ՀՀ ԱԺ փոխնագահի աթոռին հայտնված Ալեն Սիմոնյանն ինքնատիրապետումը կորցրեց լրագրողի՝ ԱԺ պատգամավորներին մեկ տարվա ընթացքում տրված շուրջ 580 միլիոն պարգևավճար տալու մասին միանգամայն արդարացի հարցադրումների տարափի տակ

Մինչ Ալեն Սիմոնյանի ցնցումներին անդրադառնալը՝ փաստենք, որ նա հերթական անգամ խեղեց իրերի իրական պատկերը՝ տպավորություն ստեղծելով, որ, իբրև թե, այդ 580 միլիոնն ստացել են ԱԺ պատգամավորները և շուրջ 700 աշխատակիցները: Պարզաբանենք. ՀՀ ԱԺ աշխատակազմից Yerkir.am-ին տրված գրավոր պատասխանի համաձայն՝ ԱԺ աշխատակազմի 2019 թ. (ուղիղ մեկ տարվա) պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 890.699.308 դրամ (շուրջ 1 մլն. 865 հազար դոլար): 

Հետևաբար՝ ԱԺ պատգամավորները և շուրջ 700 աշխատակիցները միասին մեկ տարվա ընթացքում ոչ թե ստացել են 580 միլիոն, այլ՝ 1.470.699.308 ՀՀ դրամ (շուրջ 3 մլն դոլար):

Սա՝ իմիջայլոց:

Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ մատնացույց արեց պարգևավճարների թեման շոշափող լրատվամիջոցների խմբագիրներին՝ նրանց անվանելով «ծրարով գումար ստացողներ»: Ես, որպես այդ թեման ակտիվորեն շոշափող լրատվամիջոցի խմբագիր, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Ալեն Սիմոնյանը անպատասխանատու պաշտոնյա է, պետական պաշտոնյայի հետ անհամատեղելի վարքագծի տեր շարքային ստախոս: Իհարկե, ողջ կյանքում «ծրարային» վարքագծով և հոգեբանությամբ ապրած պարոնի համար դժվար է պատկերացնել կյանքն առանց ծրարների, մարդ, ում աչքին ամեն տեղ և պարագայում ծրարներ են երևում: Մյուս կողմից, եթե Ալեն Սիմոնյանը, որպես ողջ կյանքում ծրարներով աշխատած խմբագրի, ի նկատի ունի իր թիմի կարկառուն առաջնորդին, ապա միգուցե չի սխալվում, և հասարակությունը դրա մասին լսեց կոնկրետ փաստեր:

Ինչ վերաբերվում է բազմիցս չարչարկված այն թեզին, թե պետական ոլորտի պաշտոնյանները, այսինքն՝ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները, պետք է լավ վարձատրվեն, այլապես՝ կգնան մասնավոր ոլորտ, իսկ պետությունը կկորցնի լավագույն կադրերին, այստեղ ևս գործ ունենք զավեշտի հետ: Պարզապես հիշենք կամ հիշեցնենք՝ ովքե՞ր են եղել Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների ծանրակշիռ մասը (թող չվիրավորվեն այն փոքրականակ անձինք, ովքեր, իրապես, ունեն անցած ճանապարհ)՝ մինչ 2018 թ.: Կյանքում ոչինչ չստեղծած, գիտակցական ողջ կյանքը «օբիժնիկի» հոգեբանությամբ և  քորդավորների (անողնաշարավորների) դասի փիլիսոփայությամբ  ապրած, փողոցներում սոված – ծարավ քարշ եկած, անգամ հոդաբաշխ միտք արտահայտելու անընդունակ այդ զանգվա՞ծը չի աշխատելու նախարար կամ փոխնախարար, պատգամավոր կամ օգնական, մարզպետ կամ տեղակալ, պետական ապարատի չինովնիկ և այլն: Թե՞ պետական հաստատությունների աթոռներին կառչած այն հատվածը, ով արևմտյան կազմակերպություններից ու դեսպանատներից մի քանի հարյուր հազար դրամ դրամաշնորհ «կպցնելու» համար ամեն օր վաճառել է սեփական խիղճը:

Հետաքրքիր է՝ ո՞վ չի աշխատելու, կամ ու՞մ աշխատանքով է այսօր ծաղկել այս կամ այն ոլորտը, եթե, կրկնում եմ, հաշվի չառնենք առանձին բարեխիղճ պաշտոնյաների ներկայությունը, որոնց աշխատանքը համընդհանուր վակխանալիայի մեջ ոչինչ չի փոխում:

Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, որ պետական աշխատողները պետք է շատ վարձատրվեն, ստանան պարգևավճարներ, որ չփախչեն մասնավոր ոլորտ, լավագույնս ապացուցում է, որ 2018 թ. տեղի ունեցածը ոչ թե հեղափոխություն էր, այլ մի խումբ մարդկանց՝ փողոցից պետական հաստատություններ ներխուժելու գործընթաց:

Այդ մարդիկ իրականում ոչ թե նվիրյալներ են, այլ շարքային փող աշխատող-տուն պահողներ, այս պարագայում՝ նաև խաբեբա-մոլորեցնողներ, ովքեր պետական բյուջեն խժռելուն զուգահեռ՝ անխնա պայքարում են, որ իրենց ստրուկ տեսակից կերտեն հեղափոխականի կերպար:

 Վահե Սարգսյան 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ