Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով. հակառակորդն ունի բավականին զգալի կորուստներ. Դավիթ Տոնոյան
Երեկ 12:30 մեր դիրքերից մեկին մոտենում է «ՈՒԱԶ» ավտոմեքենա և անհասկանալի պատճառով զինծառայողները դուրս են գալիս մեքենայից և շարժվում մեր դիրք, որը գտնվում է անմիջապես ՀՀ տարածքում, կառավարության արտահերթ նիստին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Քանի որ շարժումը անհասկանալի էր, զինծառայողները վերադասին զեկուցելիս ստանում են հրահանգ՝ հաշվի առնելով ադրբեջանական զինծառայողների հնարավոր մոլորվածությունը, աշխարահգրությունը կամ օպերատիվ իրավիճակին չտիրապետելը՝ կոչ են արել լքել տարածքը, որը իրականացվել է ադրբեջանի զինծառայողների կողմից՝ թողնելով ավտոմեքենան: Հետո սկսվում է հրետոկոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատախսան գործողություններով: Հակառակորդը կրելով կորուստներ՝ նահանջել է», – ասաց նա:
Դավիթ Տոնոյանը նշեց, որ մինչ այժմ նույն սցենարով, տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ, 15-20 րոպեն մեկ հրետակոծությունը վերսկսվում է և որի դադարը եղել է գիշերը 03:30-ից մինչև 05:30:
Նախարարը վստահեցրեց՝ բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահըար կրակով, որի արդյունքում հակառակորդը ունի զգալի կորուստներ:
«Օպերատիվ իրավիճակը ամբողջովին վերահսկվում է ու կառավարելի է», – ասաց ՀՀ պաշտպանության նախարարը։