24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լավատեսությունից բան չի մնացել. Հրապարակ

Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կատարած սոցիոլոգիական հարցումների հայաստանյան գործընկերը սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանն է, ով կհրապարակի այդ կասկածելի հարցումների արդյունքները։ Իսկ այլ սոցիոլոգներ արդեն համեմատական են անցկացնում IRI-ի այսօր եւ նախորդ տարի հրապարակած թվերի ու արդյունքների միջեւ։

«Այսպես` կառավարության մեծագույն ձեռքբերումը, այն է` պայքար կոռուպցիայի դեմ հարցմանը դրական պատասխան են տվել. անցյալ հոկտեմբերին` 37, այս տարի՝ 30 տոկոս հարցվողները: Ի՞նչ է փոխվել երկրում ժողովրդավարության մասով․ անցյալ տարի դրական է արձագանքել 20, այս տարի՝ 13 տոկոսը: Հավատո՞ւմ եք, որ երկրում ամեն ինչ շատ լավ է լինելու․ անցյալ տարի` 44, այս տարի՝ 28: Անցած տարի պետական ինստիտուտներից վստահության ամենաբարձր վարկանիշն ուներ վարչապետը` 85 տոկոս, այս տարի նա երրորդն է՝ 76 տոկոս:

Անցյալ տարի երկրորդ տեղում բանակն էր` 81 տոկոս, այս տարի առաջին տեղում է` 91 տոկոս: Անցյալ տարի երրորդ տեղում էր նախագահի ինստիտուտը` 78 տոկոս, այս տարի նախագահն առաջ է եկել վարչապետից՝ 81 տոկոս: Աճել է եկեղեցու վարկանիշը. անցյալ տարի՝ 60, այս տարի` 74:

Կուսակցությունների վարկանիշը. «Իմ քայլը» – անցյալ տարի՝ 60, այս տարի` 55, ԲՀԿ-ն – անցյալ տարի՝ 10, այս տարի՝ 19, ԼՀԿ-ն – անցյալ տարի՝ 9, այս տարի՝ 6, ՀՀԿ-ն – անցյալ տարի՝ 2, այս տարի՝ 4, ՀՅԴ-ն – անցյալ տարի՝ 2, այս տարի՝ 3։ «Սասնա ծռերն» անցյալ տարի առաջատարների մեջ էր, այս տարի՝ 1 տոկոսից պակաս:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ