26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Լավատեսությունը չի խանգարի…/վիդեո/

“Դառնանք բարի մեկս մյուսի նկատմամ և մեկս մյուսին թիկունք լինենք”,-Henaran.am-ի ընթերցողներին բարեմաղթեց Սեդրակ Մամուլյանը:  Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահը ուզում է, որ բոլոր վատ բաները մնան անցած տարում: Ու թեև բոլորը չեն, որ այս Նոր տարում ճոխ սեղաններ կունենան, բայց լավատեսությունը արդեն կարևոր է: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Հայաստանի հավաքականի պաշտպանի շնորհավորանքը

Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի ՛՛Փյունիկի՛՛ պաշտպան Վարազդատ Հարոյանն ու իր ամանորյա շնորհավորանքն է ուղղել հայ ժողովրդին: ՛՛Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը: թող այս տարին նշանավորվի միայն բարի ու դրական փոփոխություններով եւ միայն ուրախություն բերի բոլորիս ընտանիքներին: Ուզում եմ, որ գալիք տարում հայկական ֆուտբոլում նորանոր հաջողություններ գրանցվեն:Մաղթում եմ ուրախ դիմավորել 2014թ. ու նույն […]

Ում կողմից է եղել Երիցյանի ամենահիշարժան նվերը…օձե՞րի հանդիպել է /վիդեո/

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ամանորը դիամվորում է տանը` ընտանիքի հետ: Նախարարն արդեն վաղուց չի հավատու Ձմեռ պապին, սիրում է նվերներ տալ ու ստանալ:  Արմեն Երիցյանից հետաքրրքվեցինք նաև, թե որնէ  եղել ամենահիշարժան նվերը, որ ստացել է ամանորին, և արդյոք օձի տարվա ընթացքում հանդիպելէ  օձերի: Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

Աշխարհը եւ Ամանորը շարքից. Իտալիա

Իտալիայում Նոր տարին սկսվում է հունվարի 1-ին։ Իտալացի բոլոր երեխաներն անհամբերությամբ սպասում են բարի Փերի Բեֆանային։ Նա գիշերով թռչում գալիս է՝ կախարդական ավելին նստած, բացում դռները փոքրիկ ոսկե բանալիով եւ, մտնելով երեխաների ննջարանները, նվերները լցնում է բուխարու մոտ հատուկ կախած մանկական գուլպաները։ Նրանց, ովքեր վատ են սովորել կամ չարաճճիություն արել, Բեֆանան թողնում է մի պտղունց […]

2014 թվականի մեկնարկն ազդարարվեց տոնական հրավառությամբ

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ամանորյա միջոցառումների շրջանակում, դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Հանրապետության հրապարակում կազմակերպվել էր տոնական համերգային ծրագիր: ժամը 22:00-ից մեկնարկած համերգային ծրագրի շրջանակում, հրապարակում ներկա բազմաթիվ երեւանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին, իրենց ելույթներով ողջունել եւ շնորհավորել են հանրապետության հայտնի երգիչ-երգչուհիներ եւ էստրադային ու ժողովրդական համույթներ: Տոնական ուրախ մթնոլորտը շարունակվել է մինչեւ ուշ գիշեր: Իսկ […]

Ֆուտբոլիստները շնորհավորում են Ամանորը

Անգլիական ՛՛մանչեսթեր Սիթիի՛՛ ֆուտբոլիստները տեսահոլովակ են նկարահանել, որի միջոցով մարդկությանը շնորհավորել են գալիք տոների կապակցությամբ: Անգլիական ակումբի ֆուտբոլիստները դրանով ցույց են տվել, որ իրենք պատրաստ են մարդկանց ուրախացնել ոչ միայն ֆուտբոլային խաղալով, այլ նաեւ երգելով ու պարելով: Դիտեք տեսանյութը:

“Ճմուռից” մինչև “թթվով գլուլիկ”. Ամանորը դիմավորենք երգ ու նվագով/վիդեո/

Անդրանիկ սարկավագ Մանուկյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կիսվեց Սասնո ավանդական Ամանորի տոնակատարության «բաղադրատոմսով»: «Ինչքան էլ լաց լինեինք մաման մինչ ձյուն չգար մեզ համար պահածո՝ կամպոտ չէր բացի, սա ավանդույթ է…»: Անդրանիկ սարկավագ Մանուկյանը այսօր էլ աշխատում է պահպանել այդ ավանդույթների մեծ մասը:Նրա Ամանորյա սեղանը զարդարում են գաթան ու փախլավան, պասուց տոլման և մսեղեն քիչ է […]

Այս տարի Եվրատեսիլին Հայաստանից մասնակցելու է Արամ MP3-ը

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Ամանորի ծրագրում, կեսգիշերն անց հանդիսավար Ավետ Բարսեղյանը “Եվրատեսիլի” հայաստանյան պատասխանատու Գոհար Գասպարյանից հարցրել է, թե ով է Հայաստանը ներկայացնելու “Եվրատեսիլ-2014”-ին: Գոհարն էլ առաջարկեց դիտել հոլովակը, եւ պարզվեց, որ Հայաստանը Կոպենհանգենում ներկայացնելու է Արամ MP3-ը:

ՌԴ նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է մի շարք երկրների առաջնորդների Սուրբ ծննդյան եւ Նոր տարվա կապակցությամբ, մասնավորապես նաեւ Հայաստանի նախագահին: Մասնավորապես իր շնորհավորական նամակում գրել է, որ Մաքսաին միությանը միանալով` երկիրը ռուս-հայկական համագործակցությունը տարբեր ուղղություններով զարգացնելու որակական նոր հնարավորություններ է ձեռք բերել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի