12 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ղրիմի գլխավոր դատախազի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Ղրիմի նորանշանակ դատախազ Նատալյա Պոկլոնսկայայի նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը, գրում է РИАНовости–ն: Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տեղեկությունների համաձայն՝ Նատալյա Պոկլոնսկայայի անուն-ազգանունը, լուսանկարը և ծննդյան ամսաթիվը հայտնվել են “իշխանության մարմիններից թաքնվող անձանց” ցանկում:  Նախկինում դատախազի պաշտոնակատարը հայտարարել էր, որ իր ենթակաները շարունակում են Ուկրաինայի […]

“Քեսաբը հայտարարում է նոր ԱՍԱԼԱ-ի ծնունդ” բողոքի ցույց ՄԱԿ-ի դիմաց/վիդեո/

“UN stop terrorist Turkey, save kids’ lives”, “Քեսաբը հայտարարում է նոր ԱՍԱԼԱ-ի ծնունդ, հայտարարվում է զորահավաք” և նմանատիպ այլ գրություններով պաստառներով այսօր մի խումբ երիտասարդներ Միավորված Ազգերի Կազմակերպության ուշադրությունը հրավիրեցին Սիրիայի հայաշատ Քեսաբ շրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ “Մենք դատապարտում ենք ՄԱԿ-ի լռությունը և հիշեցնում ենք, որ պետք է իրավական գնահատականը տան, թե ինչ է […]

Ինքնաբացարկ դատավորին. ազատամարտիկը իրեն մեղավոր չի համարում /վիդեո/

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ սկսվեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործով  դատաքննությունը: Ըստ մեղադրանքի, Վոլոդյա Ավետիսյանը, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երեւան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձեւավորված վստահությունը եւ […]

Շումախերի երկրպագուները պետք է պատրաստ լինեն ամենավատին

”Formula-1” դասի ավտոմրցաշարերի բժշկական բաժանմունքի աշխատակից Գարի Հարստայնը գտնում է, որ որքան երկար Միխաել Շումախերը մնա կոմայի մեջ, այնքան քիչ հնարավորություն կունենա վերականգնվել ամբողջությամբ: Նա հավելել է, որ Շումախերի երկրպագուները պետք է պատրաստ լինեն ամենավատին: 2013 թ.-ի դեկտեմբերի 29-ին ”Formula-1”-ի ավտոարշավորդ Միխաել Շումախերը լուրջ գլխուղեղային վնասվածք էր ստացել ֆրանսիական Ալպերում դահուկներ վարելու ժամանակ: Այդ պահից […]

Մի ցանեք քամի, պատասխանը լինելու է փոթորիկ. Աշոտյանը՝ Բնապահպանության նախարարի միջադեպից /վիդեո/

՛՛Ես առաջարկում եմ միասին հետևել հին ճշմարտությանը՝ որոնել արմատները, դրանք հետևյալն են, վաղուց մեր հասարակական-քաղաքական քննարկումների դաշտում, այդ թվում որոշ ԶԼՄ-ների պատճառով, բառամթերքի կտրուկ անկում կա, և չի կարելի մեղադրել մարդուն, որին հետևողականորեն սադրում են՝ միջոցառումը խանգարելով ու տարբեր տեսակ վանկարկումներով՝ ասելով՝ դուք ծախել եք հանքը, դա վիրավորա՞նք է, թե՞ չէ, դուք կաշառք եք վերցրել, […]

Դանակով զինված տղամարդը փորձեց ինքնասպան լինել Ազգային ժողովում /ֆոտո, վիդեո/

Ազգային ժողովում իրարանցում է: Աշոտ անունով մի տղամարդ դանակով զինված` Ազգային ժողովի անցակետում փորձում էր ինքնասպան լինել: “Եկել էի, որ իմ երեխեքի համար հացի կոպեկ խնդրեի: Ով կտար, իրա ցավը տանեմ”,-հայտարարեց հուսահատ տղամարդը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ղրիմը ՌԴ կազմում ընդգրկելը դեռ որոշված հարց չէ. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հաագայում  կայացող միջուկային անվտանգության գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելը դեռ որոշված հարց չէ, քանի որ դա չի ճանաչում  համաշխարհային հանրության մեծ մասը, գրում է Росбалт-ը: Բացի այդ, Օբաման նշել է, որ Ռուսաստանը ԱՄՆ ազգային անվտանգության առաջին սպառնալիքը չէ: «Մենք Ռուսաստանի հետ պատերազմ չենք վարի, բայց դա չի […]

Բանավեճ Աշոտյանի ու Նաիրա Զոհրաբյանի միջև. հիշեցին նույնիսկ Հռոմպի պապին

Ազգային ժողովում քննարկվում է ՛՛Բարձրագույն և հետբուհական կրթության մասին՛՛ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարությանը առաջարկը:   ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը օրենքի վերաբերյալ խոսելիս ասաց, որ պետք է շեղվի ու փոքրիկ դիտարկում անի ԿԳՆ Արմեն Աշոտյանի ասածների հետ կապված: ՛՛Սոցիալական կայքերի, ֆեյքերի, բառամթերքի վերաբերյալ, մարտի 31-ին մենք խորհրդարանում լսումներ ունենք և Դուք, որպես սոցցանցերի խիստ […]

ՀՀ գյուղատնեսության նախարարի այցը Սյունիքի մարզ

Երեկ աշխատանքային այցով Սյունիքի մարզում  էր  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ համայնքում, ծանոթացել ֆերմեր Սեյրան Առաքելյանի տավարաբուծական ֆերմայի հիմքի վրա գործող  կաթի վերամշակման արտադրամասի  գործունեությանը, զրուցել աշխատակիցների հետ: Այստեղ արտադրվում  են  Լոռի և Չանախ պանիրներ, կարագ, օրական վերամշակվում  է  ինչպես սեփական արտադրության, այնպես էլ […]

“Երբ սիրիահայը դուրս է գալիս Սիրիայից, իր առաջին հենման կետը Հայաստանն ու Արցախն է”

Հալեպի ազգային իշխանության ներկայացուցիչ Կարո Յուզբաշյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, խոսելով Քեսաբում տեղի ունեցող իրավիճակից, ասել է, որ ի վերջո քեսաբցիները կվերադառնան իրենց բնակավայր, բայց այն ժամանակ, երբ տարածաշրջանն ապահով լինի: Նա նշել է նաեւ, որ Լաթաքիայում մեր հայրենակիցները իշխանությունների պաշտպանության տակ են, բայց անհանգիստ են, որովհետեւ թողել են իրենց տները և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի